Կենսաբանական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը դարձավ գիտնական երջանիկ պատահականությամբ, և առհասարակ նրա անցած ճանապարհը լի է պատահականություններով և շրջադարձերով:
Իրադարձությունները միշտ վերադարձրել են նրան Գիտությունների ազգային ակադեմիա ու միշտ տարօրինակ, զավեշտալի և անհավանական տարբերակներով։
Նրա համար գիտնականի կյանքը դժվար է, սակայն շատ հետաքրքիր, ինչն էլ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները։