Հայագիտությամբ տարվելը՝ հայերենի նկատմամբ մանկուց սերմանված սիրո արտահայտություն․ Դավիթ Զաքարյան։
Օքսֆորդի համալսարանի Արեւելագիտության Ֆակուլտետի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Զաքարյանը ներկայացնում է Օքսֆորդի համալսարանում կատարած հայագիտական հետազոտությունները, Օքսֆորդ համալսարանական քաղաքի փոքրաթիվ հայ համայնքի կյանքը, հայկական երգչախմբի կազմավորման պատմությունը։ Ձայնագրությունը կատարվել է սույն թվականի փետրվարի 14-ին Օքսֆորդում։