Քաղաքական

Ինչպիսի՞ ավագանի կունենա Երևանը

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը կլինի սեպտեմբերի 30-ին՝ ընտրություններից հետո յոթերորդ օրը, իսկ 10-րդ օրը տեղի կունենա Երևանի ավագանու առաջին նիստը: Այդ օրն էլ տեղի կունենա քաղաքապետի պաշտոնակալման արարողությունը:

Երևանի նոր ձևավորված ավագանին առաջին նիստը կգումարի հոկտեմբերի 10-ին: Արդեն հստակ է ,որ Երևանի ավագանիում ներկայացված են լինելու երեք ուժեր՝«Իմ քայլը» դաշինքը, «Լույս»  դաշինքը և ԲՀԿ կուսակացությունը:

 

Դեռ երեկ  տեղեկատվություն  հրապարկեցին,  որ Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով 65 մանդատներից    5 -ը կստանա «Իմ քայլը» դաշինքը, 55-ը 6-ը՝ ԲՀԿ-ն, իսկ «Լույս» դաշինքը կունենա ընդամենը 5  մանդատ: Սակայն պարզվեց, որ հաշվարկները այդքան էլ ճիշտ չի կատարվել և այսօր ավագանու անդամների թվաքանակը արդեն փոխվել է: Ավագանիում հայտնվելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 6 տոկոսի շեմը, իսկ դաշինքները  8 տոկոսի: Սակայն օրենքի  պահանջ է, որ     Երևանի ավագանիում պետք  է լինեն նվազագույնը երեք ուժ: Այս դեպքում  մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները»: Երևանի նախկին ավագանու անդամ, «Լույս»   դաշինքից ընտրված ավագանի Դավիթ Խաժակյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում նշեց ,որ «Լույս»-ը ունենալու է երեք մանդատ:

ԲՀԿ –ն ավագանիում ունենալու  է  ոչ թե  6 ,այլ 5 մանդատ: Պարզ դարձավ, որ Նաիրա Զոհրաբյանը, ով գլխավորում էր ավագանու ցուցակը ,շարունակելու է  պատգամավորական  գործունեությունը:

ԿԸՀ –ն վերջնական արդյունքները կհրապարակի սեպտեմբերի 30 –ին. Ըստ այդմ էլ պարզ կլինի, թե որ կուսակցությունը,  որքան մանդատ կունենա ավագանիում: «Իմ քայլը»  դաշինքը ավագանիում ներկայացված է լինելու:  ՔՊ Դաշինքի մամուլի պատասխանատու Վահան Կոստանյանը  հայտարարել էր, որ այս պահին ցանկը  փոփոխությունների չի ենթարկվել, չնայած՝ հնարավոր է ցուցակից   որոշ անձինք անցնեն ադմինիստրատիվ աշխատանքի:
Նկատենք,  որ այս ընտրությոններին  կանանց ներգրավվածությունը բարձր ցուցանիշ էր  կազմում. «Իմ քայլը»  դաշինքի ցուցակում ընդգրկված լրագրող Գայանե Աբրահամյանը ասում է,որ բնակչության 50 տոկոսից ավելի  են  կանայք   ու անհնար է նրանց կարծիքը հաշվի չառնել:

Երևանի նորընտիր ավագանիում` ինչպես  նախկինում, ներկայացված են  լինելու Հանրային Ռադիոյի աշխատակիցներ :

 

Back to top button