Հայաստանը հույսեր չի փայփայում, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում կորդեգրի ԼՂ կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Փարիզում «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում:Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջերս Փարիզում կայացած հանդիպումը պետք է ցուցադրեր խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակելու կողմերի համաձայնությունը՝ գոյություն ունեցող բանակցային գործընթացի շրջանակներում: «Այդուհանդերձ, այդ հանդիպումը նոր հույսեր չտվեց»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ Բաքուն հրաժարվում է ընդունել միջազգային միջնորդների առաջարկած սկզբունքները որպես բանակցությունների անցկացման հիմք: Հակառակը, Ադրբեջանի ղեկավարությունը կարծում է, որ կարելի է միանգամից պայմանավորվել խաղաղ համաձայնության մասին՝ չպայմանավորվելով հիմնարար սկզբունքների շուրջ:«Սակայն խաղաղ համաձայնությունը կարող է կենսունակ լինել միայն եթե այն հիմնված է հստակ սկզբունքների վրա, որոնք ընդունելի են բոլորի համար»,-ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:Նա նշել է, որ թեեւ Ադրբեջանի իշխանությունների գործողություններին, որոնք փառաբանում են հայ սպային կացնահարած ադրբեջանցի զինծառայողին, Հայաստանը պատրաստ է այսուհետ եւս անել հնարավորը՝ ԼՂ հարցում խաղաղ կարգավորման հասնելու համար:
Նմանատիպ հոդված
Քաղաքական ուժերն առաջ չեն ընկնում Բագրատ սրբազանից․ ունենալո՞ւ է շարժումը վարչապետի թեկնածու
7 Մայիսի, 2024, 17:00
Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ
7 Մայիսի, 2024, 16:38
Հայաստանը պատրաստ է համաձայնեցված սկզբունքների հիման վրա մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ
7 Մայիսի, 2024, 16:01
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
7 Մայիսի, 2024, 15:06
Կարդացեք նաև
Close
-
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին ծրագրված այցով մեկնել է Մոսկվայից7 Մայիսի, 2024, 14:45