Հայաստանը հույսեր չի փայփայում, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում կորդեգրի ԼՂ կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Փարիզում «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում:Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջերս Փարիզում կայացած հանդիպումը պետք է ցուցադրեր խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակելու կողմերի համաձայնությունը՝ գոյություն ունեցող բանակցային գործընթացի շրջանակներում: «Այդուհանդերձ, այդ հանդիպումը նոր հույսեր չտվեց»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ Բաքուն հրաժարվում է ընդունել միջազգային միջնորդների առաջարկած սկզբունքները որպես բանակցությունների անցկացման հիմք: Հակառակը, Ադրբեջանի ղեկավարությունը կարծում է, որ կարելի է միանգամից պայմանավորվել խաղաղ համաձայնության մասին՝ չպայմանավորվելով հիմնարար սկզբունքների շուրջ:«Սակայն խաղաղ համաձայնությունը կարող է կենսունակ լինել միայն եթե այն հիմնված է հստակ սկզբունքների վրա, որոնք ընդունելի են բոլորի համար»,-ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:Նա նշել է, որ թեեւ Ադրբեջանի իշխանությունների գործողություններին, որոնք փառաբանում են հայ սպային կացնահարած ադրբեջանցի զինծառայողին, Հայաստանը պատրաստ է այսուհետ եւս անել հնարավորը՝ ԼՂ հարցում խաղաղ կարգավորման հասնելու համար:
Նմանատիպ հոդված
«EggEnergy» ընկերության հետ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել
8 Սեպտեմբերի, 2024, 17:12
Հետևե՛ք «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին արդեն վաղվանից․ ԱԳՆ
8 Սեպտեմբերի, 2024, 16:39
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն
8 Սեպտեմբերի, 2024, 13:16
Նախօրեին 1 ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձը տվել է խոստովանական ցուցմունք. ՔԿ
8 Սեպտեմբերի, 2024, 13:04
Սեպտեմբերի 10-ից մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թթ. թատերաշրջանի բացումը
8 Սեպտեմբերի, 2024, 12:30
Կարդացեք նաև
Close
-
Պեդրո Ալմոդովարը ստացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը8 Սեպտեմբերի, 2024, 11:46