Անվտանգային միջավայր

Ազգ-քաղաքացի-պետություն. ինչպե՞ս աշխատեցնել համապարփակ պաշտպանության եռանկյունին․ «Անվտանգային միջավայր»

Ավելի քան մեկ տարի առաջ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրվեց «Ռազմամարզական գործունեության մասին» օրենքի նախագիծը:

Այն պետք է գործողության մեջ լիներ գարնանից, բայց դեռ շարունակում է նախագիծ մնալ: «ԱզատազԷն» ՌՀԿ-ի լիիրավ անդամ, փաստաբան Տարոն Բաղդասարյանը նկատում է՝ օրինագիծը շատ էր ուշացել: Նշում է՝ ձգձգումը պետական քաղաքականության հարց է:

«Նմանատիպ օրենքները, որոնք կարող են ուժեղացնել, օժանդակել պետությանը և կրթել հասարակությանը, որպես կանոն գալիս են ու ինչ- որ մի պահի անհասկանալի պատճառներվ կասեցվում»,- ասում է փաստաբանը՝ շեշտելով. եթե իշխանությունն ընդունում է, որ Համապարփակ անվտանգային համակարգը պետք է ներդրվի, ապա պետք է ընդունի, որ ռազմամարզական կազմակերպությունները դրա անբաժանելի մասն են:

Բաղդասարյանը, օրինակ բերելով դրսի փորձը, ընդգծում է՝ պետությունը պետք է իր անհրաժեշտ մոբիլիզացիոն ռեսուրսի պատրաստման գործը պատվիրակի ռազմամարզական կառույցներին և հետ ստանա պատրաստի պահեստազոր:

Փաստաբանը նորմալ է համարում, որ պետությունը դա անի, սակայն, նկատում է՝ դեռ չի անում:

«Համապարփակ պաշտպանությունը բաժանվում է երեք մասի՝ ազգ, քաղաքացի, պետություն»,- ասում է Բաղդասարյանը՝ մանրամասնելով այդ երեք կոմպոնենտների ներդաշնակ փոխգործակցությունը կազմակերպվելու ձևերը:

Ռազմամարզական հասարակական միավորումների դերը Համապարփակ անվտանգային համակարգում: Ինչպե՞ս ուժեղացնել այդ կառույցները: Հյուրը՝ «ԱզատազԷն» ՌՀԿ լիիրավ անդամ, փաստաբան Տարոն Բաղդասարանն է:

Back to top button