Հայագիտակ

Ի՞նչ է սովորեցնում Անի մայրաքաղաքի պատմությունը. «Հայագիտակ»

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանի «Հայ Բագրատունիների մայրաքաղաք Անին օտարազգի հայագետների և ճանապարհորդների գնահատմամբ» գիրքը։

Հեղինակն ասում է. «Ոչ-ոք չի ասի, թե Կոլիզեումը իտալացիներինը, կամ չինական մեծ պարիսպը չինացիներինը չէ, բայց այսօր, չգիտես ինչու, այսինքն լավ էլ գիտենք, թե ինչու, Անին ներկայացվում է որպես թուրքական քաղաք։ Ես այս գրքով ուզում եմ ապացուցել, որ Անին միշտ եղել և մնում է հայկական, որքան էլ որ ջնջեն հայերեն վիմագրերը կամ ոչնչացնեն հայկական հետքերը»։

19-րդ դարից սկսած եվրոպացի ճանապարհորդները և հայագետները հիացական կարծիքներ են հայտնել Անիի պատմության և ճարտարապետության մասին։ Անիի հանրահռչակման գործում մեծ դեր կատարեց Նիկողայոս Մառը, որի պեղումները 20-րդ դարի սկզբին մեծ լույս սփռեցին Անիի պանծալի անցյալի վրա։ Անին դեռ այսօր էլ լրիվ ուսումնասիրված չէ իր հետաքրքիր ավանդույթներով և հազար ու մի եկեղեցիներով։

Back to top button