Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ դեռ հստակեցված չէ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամկետը: Վերջինիս խոսքով՝ իրենք ներկայումս տվյալ հարցի շուրջ բանակցում են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների հետ. «Հուսով եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ: Այդ հանդիպումը տեղի է ունենալու Փարիզում»,-հայտարարել է ռուս համանախագահը՝ նշելով, որ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան: «Գլխավորը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն աջակցում են երկու երկրների միջև երկխոսության հաստատմանը»,-ասել է Իգոր Պոպովը:
Նմանատիպ հոդված
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
4 Մայիսի, 2024, 19:01
Կիրանցիները սպասում են կառավարության պատասխանին, իսկ շարժման անդամները քայլերթով շարժվում դեպի Երևան
4 Մայիսի, 2024, 18:40
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում` Նոր Արեշ թաղամասում. աշխատանքները շարունակվում են
4 Մայիսի, 2024, 18:18
Թոռս ասում է՝ ես մարդ եմ առանց հայրենիքի․ Հայկ Հարությունյան․ «Կյանքին ասել այո՛»
4 Մայիսի, 2024, 18:00
Կարդացեք նաև
Close
-
Տիրոջ գերեզմանի տաճարում վառվել է Սրբազան կրակը4 Մայիսի, 2024, 16:05