ԿարևորՔաղաքական

Իգոր Պոպով.ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Փարիզում

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ դեռ հստակեցված չէ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամկետը: Վերջինիս խոսքով՝ իրենք ներկայումս տվյալ հարցի շուրջ բանակցում են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների հետ. «Հուսով եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ: Այդ հանդիպումը տեղի է ունենալու Փարիզում»,-հայտարարել է ռուս համանախագահը՝ նշելով, որ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան: «Գլխավորը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն աջակցում են երկու երկրների միջև երկխոսության հաստատմանը»,-ասել է Իգոր Պոպովը:

Կարդացեք նաև

Թողնել պատասխան

Back to top button