ԿարևորՄշակույթ

Դիմակները «վերադառնում» են թատրոն

Եթե կրքեր՝ ապա  թատերական, այն էլ բեմում։ Արդեն վեց ամսի է թատրոնների բեմերում կրքեր չեն եռում։ Եվ ահա մի քանի օր առաջ պարետը թույլատրեց  փոքր թվով դերասանների մասնակցությամբ  փորձերը։

Քայլերս ուղղում եմ դեպի  Պետական կամերային  երաժշտական թատրոն։ Պետական կամերային երաժշտական թատրոնում օգտվեցին պարետի որոշումից և ահա` բեկում սիրային կրքեր են եռում` այն էլ ֆրանսիական ձևով։ Ռեժիսոր, դերասան  Կարապետ Քարաջյանը Մարկ Կամուլետի պիեսի հիման վրա բեմադրում է «Սեր ֆրանսիական ձևով»  ներկայացումը։ Այն  նախատեսված էր մինչև համավարկը։

Թատրոնում դերասանը միշտ թաքցրել է դեմքը։ Անտիկ շրջանում դիմակի, ապա` գրիմի տակ։ Եվ ահա համավարակը կարծես հերթական հեղափոխությունն է անում թատրոնում` դերասանները բեմում են կրկին դիմակներով` բժշկական դիմակներով։ Բեմադրվող  ներկայացումը     սիրո հետաքրքիր դրսևորումների մասին է, այստեղ կա կիրք, հուզմունք, դավաճանություն։ Հետևաբար գրկախառնության ու համբույրի տեսարաններում սոցիալական հեռավորությունը, համբուրվելիս` դիմակը իհարկե պիտի խանգարեն։

Դերասան Հայկ Պետրոսյանը կերտում է  չստացված ամուսնու` Բեռնարդի կերպարը։  Ասում է,   դիմակով փորձ անելը բավականին դժվար է, բայց արդեն հարմարվել են։ 

«Ես կերտում եմ չստացված ամուսնու կերպար, որը չի հասկանում` ինչ է ընտանիքը, ինչ է կինը, շատ թեթև ապրող, ցինկ ու թեթևսոլիկ անձնավորություն։ Սիրային արկածները հերթափոխի պես բան են, որը չի արժևորում ընտանիք ու սեր գաղափարը»,-ասում է Պետրոսյանը։

 Դերասանուհի Արևիկ Ավետիսյանը, որը մարմնավորում է Բեռնարդի կնոջ՝ Ժակլինի կերպարը, ասում  է, որ այս փորձերն ուղղակի փրկություն էին իրենց համար։

«Մարմնավորում եմ հարուստ կնոջ կերպար, որն ունի ամուսին և սիրեկան։ Պարզում է, որ ամուսին էլ իր հերթին  ունի սիրուհի։ Սկսվում է գործողությունների հետաքրքիր զարգացումը։ Բայց վերջում ներկայացումը հետաքրքիր ավարտ է ունենում»,- պատմում է Արևիկ Պետրոսյանը։

Այս ներկայացման մեջ բոլորն էլ գլխավոր դերակատարներ են։ Կարապետ Քարաջյանը, որն առաջին անգամ է պիես բեմադրում, ասում է, որ  փորձերի ժամանակ շատ հաճախ  դերասան լինելու հանգամանքը խանգարում իրեն, մասնագիտական երկվության բախումներ են լինում։

«Շատ է խանգարում։ Երբ դու դերասան ես մասնագիտությամբ, դու քո պրիզմայով  ես անցկացնում տվյալ դերը, թե ոնց կխաղայիր։ Ու փորձում ես դերասաններին բերել քո խաղաոճին։ Այստեղ տեղի է ունենում մասնագիտական բախում»,- ասում է Կարապետ Քարաջյանը։ 

Մենք կամերային թատրոնի դերասաններին հանգիստ  ենք թողնում, ու քայլերն  ուղղում ենք Պարոնյանի անվան պետական կոմեդիայի թատրոն։

Պարզվում է, որ այստեղ էլ  հանդիսատեսին ցույց են տալու Չինացին էլ կարող է լավ հայ լինել» պիեսը։ Զրուցակիցս թատրոնի
գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն է։ 

Դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանն այս ներկայացման մեջ  կերտում է թաղային լիազորի կերպարը, որը գիտի բոլորին, տեղյակ է նրանց դարդերից ու ցավերից ու ամեն գնով  փորձում  է օգնել նրանց։  Օրինակ` գիտի ում ամուսինը սիրուհի ունի, ում կինը` սիրեկան։ Եվ իր այսպես ասած սրբազան պարտքն է համարում օգնել նրանց։ Խաղընկերն էլ Անի Քոչարյան է։ 

Կոմեդիայի թատրոնում սա միակ ներկայացումը չէ, որի փորձերն արդեն սկսվել են։ Արտակարգ իրավիճակի ավարտից հետո նրանք հանդիսատեսի  դատին կհանձնեն երեք նոր ներկայացում։

Back to top button