Տավուշի մարզի կրթական հիմնախնդիրները պայմանավորված են տարածաշրջանի ռազմավարական կարևորությամբ:
Մարզի բազմաթիվ սահմանամերձ գյուղերի ուսուցիչներ և աշակերտներ իրապես սխրանք են գործում՝ ուսումնական տարվա գրեթե ամեն օրն անցկացնելով հավանական կրակահերթերի տակ:
Եվ ահա` համաճարակային իրավիճակ, արտակարգ դրության պայմաններ: Կրթական համակարգը ամբողջ հանրապետությունում անցավ հեռավար ուսուցման:
Ինչպե՞ս կազմակերպվեց պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը Տավուշի մարզում:
Ապահովվե՞ց արդյոք պետական կրթական ծրագրերի իրագործումը: Հեռախոսակապ մարզպետարանի հետ։