ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը 35.000 եվրո կվճարի տեղահանված հայ ընտանիքին


Այսօր կեսօրից հետո հրապարակվեց ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կայացրած որոշման տեքստը: Նախ ներկայացնենք, «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով կայացրած վճռի մասին:

ՄԻԵԴ-ի մեծ պալատը վճռել է, որ Ադրբեջանը պետք է Մինաս Սարգսյանի զավակներին՝ Վլադիմիր և Ծովինար Սարգսյաններին, 5.000 եվրո վճարի՝ նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև 30 հազար եվրո դատական ծախսերի համար: Ներկայացնենմ գործի նախապատմութունը, հայցը ներկայացվել էր 2006թ.՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված, Արցախի Շահումյանի շրջանի) Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի կողմից: Հայցվորը, որը կյանքից հեռացել է 2009թ., նշել էր, որ իր տունը քանդել են և իրեն սեփական բնակավայրից բռնի արտաքսել:

Հայցվորը շուրջ 374 հազար եվրո փոխհատուցում էր պահանջել հարկադրաբար տեղահանվելու ու այնտեղ թողած ունեցվածքը հետ բերելու անկարողության համար, ու նշել,  որ իրեն մի քանի անգամ մերժել են հայրենի գյուղ վերադառնալու ու այնտեղ թողած սեփականությունն օգտագործելու հարցում։ Գումարը պետք է վճարվի վճռի կայացմանը հաջորդող 3 ամսվա ընթացքում:

Միջազգային փորձագետ Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ որոշումների  նյութական փոխհատուցման չափին եւ իրավունքների վերականգնման մեխանիզմներին,  արդարացի փոխհատուցում չհամարելով վերջիններս:

«Սա ածանցյալ դատաական ակտ է, հիմնական դատական վճիռները երկու գործով կայացվել է 2015 թվականին, որում սահմանվել է մեխանիզմը, նշելով, որ հանրավոր չէ վճռի ամբողջական կատարումը առանց  քաղաքական դաշտի կարգավորման, դա Ղարաբաղի հիմնախնդրի, քաղաքական կոնֆլիկտի  լուծումն  է:  Վերջնական արդյունավետ, արդարացի փոխհատուցումը,  դա դրամական փոխհատուցումը չէ, այլ արդյունավետ փոխհատացումն այն է, որ մարդիկ վերադառնան իրենց տները: Այս պահի դրությամբ՝  հնարավորինս արդյունավետ փոխհատուցումը դրամական փոխհատուցումն է՝  ի համեմատություն կրած զրկանքների: Ի դեպ, նրանց փաստաբաններն շատ ավելի շատ են ստանում, քան հայցվորները»:

ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կայացրած մեկ այլ որոշման համաձայն, որը վերաբերում  է Չիրագովն եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի գործին, Ղարաբաղյան խնդրի քաղաքական լուծման բացակայության պայմաններում դատարանը հայցվոր կողմին պարտավորեցրել է վճարել արդարացի փոխհատուցում:

Ըստ վճռի, ՀՀ կառավարությունը պետք է 5 հազար եվրո վճարի յուրաքանչյուր հայցվորի, որոնք 6-ն են՝ նյութական եւ ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցում, ինչպես նաեւ 28 հազար 642 ֆունտ ստերլինգ, որը շուրջ 32 475 եվրո է, դատական ծախսերի համար:

Արա Ղազարյանը ամբողջացնելով վճիռների էությունը, անդրադարձավ նաեւ հետեւյալին՝ այսպիսով, կողմերը այս կերպ, որպես սուբյեկտ գործ են ունենալու Արցախի Հանրապետության հետ, արդյո՞ք դատավճիռներն ազդելու են Արցախի կարգավիճակի վրա՝ հարցին նշեց հետեւյալը.

«Քաղաքական եւ իրավական հարթությունում է որոշումը կայացվել»:

Մեծ պալատի որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ: Ի դեպ, բոլոր վերջնական որոշումներն ուղարկվում են ԵԽ նախարարների կոմիտե, որպեսզի վերջինս վերահսկի իրականացման ընթացքը: Մեկ լրացում, ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, Գևորգ Կոստանյանի, թեև վճիռը վերաբերվում է կոնկրետ Սարգսյանին, բայց այն նախադեպային նշանակություն է ունենալու  բոլոր փախստականների վրա՝ անկախ նրանից՝ այդ փախստականները ներկայացրե՞լ են հայց ՄԻԵԴ, թե՞ ոչ:

Կոստանյանը հիշեցրել է, որ հայ փախստականների կողմից մոտ 700 հայց է ներկայացված ընդդեմ Ադրբեջանի:  Բայց վճիռը պարունակում է մի դրույթ, ըստ որի՝ վճռի կետերը տարածվում են դիմումատուի և դիմումատուի կարգավիճակում գտնվող ցանկացած անձի վրա: Դա նշանակում  է, որ Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից, այդ թվում նաև Արծվաշենից մեր բոլոր  փախստականների հայցերը դառնալու են քննարկման առարկա»,- ասել է Կոստանյանը։

Back to top button