Մշակույթ

«Հայաստան, ի՛մ սեր»- ը մեկնում է մարզեր

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում կայացած ֆլեշմոբով առավոտյան մեկնարկել է «Հայաստան, ի′մ սեր» խորագիրը կրող միջոցառումը: Հրապարակում կազմակերպված ազգային պարի հրավառությունից հետո երգի և պարի տարբեր համույթներ ավտոբուսներով ուղևորվել են  մարզեր:

Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենում «Հայաստան, ի՛մ սեր» միջոցառման մեկնարկն ազդարարող ֆլեշմոբ։

«Քարե գորգի վրա» ազգային տարբեր պարեր կատարելուց հետո երգի, պարի անսամբլները և ազգագրական խմբերը հենց Հրապարակից ավտոբուսներով կուղղվեն դեպի մարզեր։ Հանրապետության 40 մեծ ու փոքր համայնքներում դեկտեմբերի 2-ին և 3-ին «Հայաստան, ի՛մ սեր» խորագրով աննախադեպ համերգաշար է նախատեսված, որով կեզրափակվի «Մշակութային կանգառ»-2017-ը։

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 36 պետական ոչ առևտրային կազմակերպություններ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում 2017 թվականին Հայաստանի և Արցախի 110 համայնքներում, ՀՀ Զինված ուժերի զորամասերում իրականացրել են ավելի քան 426 մշակութային միջոցառումներ՝ թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ. իրականացվել է մոտ 200 կինոցուցադրություն:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի գլխավոր հովանավորը Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամն է, իրականացվում է նախարար Ամիրյանի նախաձեռնությամբ, մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով։

Back to top button