Վերնատուն

Գալիքին «հետ նայելով» և գալիքի համար․ «Ոսկե ծիրանը» կանցկացվի 20–րդ անգամ․ «Վերնատուն»

Հուլիսի 9–16–ը, 20–րդ անգամ Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանն ասում է՝ կշիռ ունենալու համար մեծ ավանդույթներն ու մեջքի հետևում թողած մեծ ճանապարհը կարևոր է, օրինակ է բերում 80 -ամյա Կաննի կինոփառատոնը, հիշատակում Վենետիկի, Բեռլինինի փառատոնները։

«Համաշխարհային կոնտեքստում 20 տարին բավականին երիտասարդ տարիք է, մյուս կողմից, եթե այդ տարիները դիտարկենք մեր պետականության համատեքստում, կտեսնենք, որ երկու տասնամյակ անընդհատ գործող շատ քիչ մշակութային ինստիտուցիաներ կամ նախագծեր կան անկախ Հայաստանում», – ասում է Կարեն Ավետիսյանը։

«Ոսկե ծիրանի» այս տարվա կարգախոսն է «Հետ նայելով գալիքին»։ «Այս կարգախոսով ուզում ենք շեշտել, որ ապագայամետ լինելը մեզ համար շատ ավելի կարևոր է և կարևոր է, թե ինչպես է բացվելու մեզ համար 3-րդ տասնամյակը», – ասում է փառատոնի տնօրենը։

«Մենք հիմա մեզ տեսնում ենք տարածաշրջանային ֆոկուսի և շեշտադրման տակ։ Եվ Հայաստանը հնարավոր է ինչ որ մի օր դառնա դրոշակակիր տարածաշրջանի մասշտաբով», – ասում է Կարեն Ավեստիսյանն։

Նշում է, որ կարիք չկա հոբելյանը ծանրացնել և պաթոսի մեջ ընկնել, քանի որ այս տարի կա ավելի մեծ հոբելյան՝ օրինակ Հայ կինոյի 100-ամյակը, իսկ առաջիկա 21-րդ «Ոսկե ծիրանը» պատրաստվում է Շառլ Ազնավուրի և Փարաջանովի հոբելյանին և նախընտրելի է ու կարևոր շեշտադրումները կատարել բովանդակության վրա։

Back to top button