Էկոսֆերա

Օդի աղտոտվածութունը՝ երեխաների քնի խանգարման պատճառ․ «Էկոսֆերա»

Երեխաների պաշտպանության օրը ևս մեկ անգամ առիթ է բարձրաձայնելու երեխաների իրավունքների մասին։ Սակայն հազվադեպ է խոսվում այն մասին, թե որքանով է օդի աղտոտվածությունն անդրադառնում երեխաների կյանքի որակի վրա, ավելին՝ ըստ մասնագետների, շրջակա միջավայրը և օդի աղտոտվածությունը երեխաների մոտ առողջական խնդիրների առաջացման պատճառ կարող են դառնալ։

Երեխաների քնի վարքային խանգարումների մասնագետ Լիլիթ Պիպոյանը մեզ հետ զրույցում ասում է, որ օդի աղտոտվածության հետևանքով խնդիրներ կարող են առաջանալ երեխայի ընդհանուր քնի տևողության, քնի մուտքի ուշացման տեսքով։

Ավելին՝ աղտոտված օդը նույնիսկ ներարգանդային կյանքում իր բացասական անդրադարձն է ունենում երեխաների հետագա զարգացման վրա։

Back to top button