Հայագիտակ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի գիտական, գրական ու հոգևոր գործունեությունը․ «Հայագիտակ»

Գարեգին Հովսեփյանը իր ժամանակի ամենակրթված ու լայն աշխարհայացքի տեր մարդկանցից է եղել։ Ավարտել է Գևորգյան ճեմարանը, սովորել Բեռլինի, Լայպցիգի, Հալեի համալսարաններում։

1897-ին Լայպցիգում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1898-ին վարդապետության աստիճան է ստացել, նշանակվել է Վիրահայոց առաջնորդական փոխանորդ, ապա Երևանի թեմական դպրոցների տեսուչ։

Հոգևոր ոլորտը չի խանգարել նրան զբաղվելու բանահյուսությամբ, ազգագրությամբ, հնագիտությամբ։ Մառի հետ մասնակցել է Անիի պեղումներին, ուսումնասիրել է «Սասնա Ծռեր» հայկական ժողովրդական էպոսը, գրի է առել երկու տարբերակ։

Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը պատմում է. «Առաջին հանրապետության օրոք Գարեգին Հովսեփյանը այլ երախտավորների հետ ձեռնամուխ եղավ համալսարանի ստեղծմանը։ Նա իր բոլոր գիտելիքները կիսում էր ուսանողների հետ` դասավանդելով մի քանի առարկա»։

1943-1952 թթ.-ին նրա գահակալության տարիներն են։ Այս ընթացքում նա կազմակերպեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան հանգանակությունը, այնուհետև կազմակերպեց սփյուռքահայերի ներգաղթը Հայաստան։

Back to top button