Դպրություն

Հետազոտում և բացահայտում են աշակերտները․ «Դպրույթյուն»

Հանրակրթության պետական նոր չափորոշչով պահանջվում է, որ ուսումնական տարվա ընթացքում 7-12-րդ դասարանի սովորողները առնվազն մեկ հետազոտական աշխատանք կատարեն։

Նպատակն է՝ սովորողների մոտ զարգացնել հետազոտություն իրականացնելու, ինքնուրույն նման աշխատանքներ կազմակերպելու հմտությունները:

«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը ապահովում է նաև դպրոցականների շփումը բուհ–ի հետ, ինչն էլ շատ կարևոր նախադրյալ է սովորողների համար՝ իրենց ապագան պլանավորելու, ճիշտ մասնագիտություն ընտրելու առումով։ Այս գործընթացներում առանձնահատուկ կարևոր է ուսուցիչների դերակատարումը։

Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտներ, «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովի մասնակիցներ Լաուրա Գափոյան, Անգելինա Արղումանյան, Սմբատ Բալագյոզյան և նույն դպրոցի քիմիայի ուսուցչուհի, հետազոտական խմբի ղեկավար Սուսիկ Հակոբյան։

Back to top button