Սփյուռքի ձայնը

Վիլյամ Սարոյանից մինչև մեր օրեր․ հայերը Ֆրեզնոյում․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքում Հայաստանի մասին մտահոգությունները շատ են, անտարբերությունը` նույնպես, ասում է «Հայկական գաղթօջախներ և հայկական ներուժ» հեռուստանախագծերի հեղինակ Արևիկ Օրբելյանը։ Նա օրեր առաջ է վերադարձել ԱՄՆ-ից։

«Անտարբերության կողքին կա նաև սրտացավություն, հայրենիքի ապագայի համար գործելու ցանկություն ունեցողների մեծ բանակ»,- նշում է Արևիկ Օրբելյանը։

Այս անգամ նա փորձել է բացահայտել Ֆրեզնո և Լաս Վեգաս քաղաքների հայ համայնքները։

«Ֆրեզնոն՝ հետաքրքիր էր , իմ պատկերացումներից տարբեր»,- ասում է Արևիկ Օրբելյանը։ Ֆրեզնոյում կա հայկական եկեղեցի, որտեղ հավաքվում են տեղի հայերը, գործում է մասնավոր, վճարովի հայկական դպրոց, որը ոչ եկեղեցուն, ոչ էլ որևէ հայկական կառույցի է պատկանում։ Սարոյանը մեր բրենդն է, որին գիտեն ու որով  հպարտանում են ոչ միայն հայերը, այլև ամերիկացիները։

«Ֆրեզնոյում կա երկու թանգարան, որտեղ Սարոյանի շունչն է․ առաջինը  Արթուր Ջանիբեկյանի շնորհիվ վերանորոգված, ինտերակտիվ  ու նորագույն միջոցներով գործող թանգարանը, իսկ մյուսը Ֆրեզնոյի Ամերիկյան համալսարանի ներսում տարիներ առաջ ստեղծված  թանգարանն է, որին հասնելու համար տարբեր հարկերում նկատում ենք հայոց պատմությանը վերաբերող գրություններ»,- պատմում է զրուցակիցս։

Լաս Վեգասում ևս հայ ընտանիքներ շատ կան, գործում են եկեղեցիներ, դպրոցներ։

Արևիկ Օրբելյանը հանդիպել է ամերիկահայերի հետ, որոնց ճանաչում են ոչ միայն համայնքում, այլև ամերիկյան շրջանակներում։  Նրանց մասին հաղորդման մեջ։

Back to top button