Էկոսֆերա

Պահանջում ենք՝ այս պահին չեղարկել այդ որոշումը․ Օլեգ Դուլգարյան․ «Էկոսֆերա»

Կառավարության որոշմամբ հաստատվել են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը):

Ռազմավարությամբ սահմանված է 3 նպատակ՝ երկրաբանության միասնական թվային տեղեկատվական շտեմարանի ստեղծում ու վարում, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացում, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների, մոտեցումների կիրառում:

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն փաստաթուղթը, որը ներկայացվել է, հանրությանը հայտնի օրինակ չէ։

«Այդ ռազմավարությունը չի «պատասխանում» այն խնդիրներին, որոնք առկա են մեր երկրում հանքարդյունաբերության ոլորտում։ Օրինակ՝ ռազմավարությունն ուղերձ չի հղում Կառավարությանը՝ մշակելու հանքարդյունաբերության արդյունքում շրջակա միջավայրին և մարդու առողջությանը պատճառված վնասների գնահատելու և փոխահատուցման մեխաանիզմներ ներդնելու համար։ Կան բազմաթիվ խնդիրներ։ Մենք ապահովագրման համակարգ էինք առաջարկել ազդակիր համայնքների բնակիչների համար, սակայն դա էլ չի ընդունվել։ Չեն ընդունվել այնպիսի առաջարկություններ, որոնք ապահովում են սոցիական արդարության, ազդակիր համայնքների բնակիչների սոցիալ-էկոլոգիկան պահպանության բաղադրիչներ։ Տպավորություն է, որ տվյալ ռազմավարությունը զարգացնելու է հանքարդյունաբերության ոլորտի տնտեսվարողների իրավունքներն ու շահերը, ինչը բավականին խնդրահարույց է։ Մենք պահանջում ենք՝ այս պահին չեղարկել այդ որոշումը և ռազմավարությունն ուղարկել ռազմավարական էկոլոգիական գնահատման, որպեսզի հասկանանք, թե որքանով է այն օգնում առկա խնդիրների լուծմանը»,- Դուլգարյան։

Back to top button