Հատվող եթեր

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հիմնաքար․ «Հատվող եթեր»

Այստեղ ամենուր տիրում է ֆրանկոֆոն միջավայր, ձևավորված են կրթական նոր մշակույթ և գեղեցիկ ավանդույթներ, ծավալված՝ ակտիվ գործունեություն։

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն. եվրոպական չափանիշներին համապատասխանող, մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող հաստատություն, որն իրականացնում է նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր:

Այստեղ դասավանդում են հմուտ և բարձրակարգ մասնագետներ, ստեղծված են կրթական բարենպաստ, ուսուցման համար անհրաժեշտ պայմաններ, պատրաստում են ժամանակի պահանջներին համահունչ, մասնագիտական կարողություններին և հմտություններին տիրապետող, որակյալ և մրցունակ մասնագետներ և, վերջապես, ուսումնական հաստատություն, որը դարձավ Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հիմնաքարերից մեկը:

Հաստատությունը հիմնադրվել է 2001 թվականին՝ ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 1995 թվականի նոյեմբերի 4-ի մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում 2000 թվականին ստորագրված մտադրությունների հուշագրի համաձայն:

Խոհարարական գործ, հրուշակեղենի տեխնոլոգիա, կարի արտադրության տեխնոլոգիա, վարսավիրական արվեստ, զարդային դիմահարդարում, ատամնատեխնիկական գործ. մասնագիտություններ, որոնց կարելի է տիրապետել Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում, իսկ անհրաժեշտ նյութատեխնիկական և ուսումնամեթոդական բազայով հագեցած լաբորատորիաներում և արհեստանոցներում սովորելը հաճելի է ու անչափ հետաքրքիր:

Զրույց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Ելենա Մարտիրոսյանի հետ:

Back to top button