Դպրություն

Ովքե՞ր և ինչպե՞ս են անցկացնելու դասախոսների ատեստավորումը․ «Դպրություն»

Դասախոսների ատեստավորումը կամավոր է, որևէ պարտադրանք չկա։ Ատեստավորումը հնարավորություն կտա, որ դասախոսները նաև լսարանում լավ աշխատելու մոտիվացիա ունենան։

«Հայաստանում բուհերը ունեն որոշակի ազատություն՝ որոշելու, թե ինչպես են գնահատում իրենց դասախոսների աշխատանքը, համապատասխանությունը պաշտոնին։ Այդ իմաստով իհարկե շատ տարբեր են մեր բուհերը։ Վերջերս ԵՊՀ -ն ներդրեց կամավոր ատեստավորման համակարգ բուհ–ում, որի իմաստը այն է, որ դասախոսները կարող են մասնակցել տարբեր վերապատրաստման դասընթացների, ինչպես բուհ–ի ներսում, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում։ Ես դրական եմ վերաբերվում ատեստավորման գործընթացին, որի արդյունքում աշխատավարձի բարձրացում է լինելու», – ասում է կրթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս Սերոբ Խաչատրյանը։

«Ատեստավորում բառը այս դեպքում ես կփոխարինեի վերապատրաստում և շարունակական կրթություն հասկացությամբ։ Սա նոր բան չէ, սա ՀԱՊՀ–ում գոյություն է ունեցել տարիներ շարունակ, բոլոր ժամանակներում։ Հիմնական խնդիրը եղել է պարբերաբար կազմակերպել տարբեր ոլորտների վերապատրաստումներ՝ դասախոսական կազմի համար», – ասում է ՀԱՊՀ–ի թվային տեխնոլոգիաների ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, տ․գ․թ․, դոցենտ Ռուբեն Աղգաշյանը։

«Հավատարմագրման գործընթացում շատ կարևոր տեղ է գրավում այն չափանիշը, որը վերաբերվում է պրոֆեսորադասախոսական կազմին։ Այս կազմի հետ կապված հարցերը շատ կարևոր են, որովհետև ուսումնառության որակը անմիջականորեն կապ ունի այն դասավանդող կազմի որակի և պրոֆեսիոնալ ունակությունների հետ, որոնք աշխատում են տվյալ բուհ–ում», – ասում է կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովի անդամ Աննա Երզնկյանը։

Back to top button