Մասնագիտություն

Թանգարանների գիտակները կամ ինչպես դառնալ թանգարանագետ․ «Մասնագիտություն»

Նրանք կատարում են ճանաչողական, գաղափարական, գեղագիտական և դաստիարակչական դեր։ Նրանց շնորհիվ կարելի է երկխոսության մեջ մտնել ու նաև հաղորդակցվել տարբեր դարաշրջանների, մշակույթների, գիտության, արվեստի պատմության կարևորագույն էջերի, հանրահայտ ու անվանի մարդկանց կյանքին ու գործունեությանը:

Դե, իհարկե, խոսքը գիտամշակութային մեծ արժեք ներկայացնող կառույցների՝ թանգարանների մասին է: Քաղաքակրթության ու համաշխարհային պատմության այդ յուրահատուկ պահոցները՝ թանգարանները, անցյալի ու ներկայի խտացյալ մարմնացումն են, որոնց դերն ու նշանակությունը հասարակության կրթության և դաստիարակության գործում չափազանց մեծ է և անգնահատելի: Թանգարանային գործունեության բոլոր բաղադրիչների ուսումնասիրմամբ է զբաղվում թանգարանագիտությունը:

Չափազանց հետաքրքիր, յուրահատուկ և ներկայումս ամբողջ աշխարհում բավականին արդի մասնագիտություն, որն ուսումնասիրում է թանգարանների պատմությունը, նրանց հասարակական գործառույթները, թանգարանային գործի տեսությունն ու մեթոդիկան: Թանգարանագետի մասնագիտության կարևորագույն նախապայմաններից մեկը մեծ սերն է պատմության, մշակույթի և արվեստի նկատմամբ:

Բանիմաց թանգարանագետը պետք է լինի կիրթ և բազմակողմանի զարգացած, չափազանց հետաքրքրասեր, գրագետ, ունենա գեղագիտական ճաշակ և մտածողություն: Զրույց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալվարդ Գրիգորյանի հետ:

Back to top button