Դպրություն

«Գիտելիքի դպրոց»․ ոչ ֆորմալ կրթություն` ակադեմիական միջավայրում. «Դպրություն»

ԵՊՀ–ում Արցախյան 44–օրյա պատերազմից հետո գործում է Գևորգ Արշակյանի անվան «Գիտելիքի դպրոց»–ը, որը կյանքի է կոչում պատերազմում զոհված «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, կրթության մշակ Գևորգ Արշակյանի ծրագրերը։ Այստեղ ուսանողները հնարավորություն ունեն ակադեմիական կրթությանը զուգահեռ ստանալ ոչ ֆորմալ կրթություն՝ նպաստելով ոչ ֆորմալ կրթական ինստիտուտի ձևավորմանը և՛ մայր բուհում, և՛ մյուս համալսարաններում:

Ովքե՞ր կարող են սովորել «Գիտելիքի դպրոց»–ում, ի՞նչ պահանջներ են առաջադրվում դիմորդներին։

Լիլիթ Իշխանյան

«Գևորգ Արշակյանի անվան «Գիտելիքի դպրոց»–ը նպաստում է ոչ ֆորմալ կրթության զարգացմանը, նրա դերի մեծացմանը ուսանողների շրջանում։ ԵՊՀ–ից բացի մենք գործ ունենք նաև ՀՀ այլ բուհերի հետ։ «Գիտելիքի դպրոց»-ի հիմքը Գևորգ Արշակյանն է։ Գևորգը որոշել էր իրականացնել մի ծրագիր, որն ուսանողներին հնարավորություն կտար ակադեմիական կրթությանը զուգահեռ ստանալ ոչ ֆորմալ կրթություն՝ նպաստելով ոչ ֆորմալ կրթական ինստիտուտի ձևավորմանը և՛ մայր բուհում, և՛ մյուս համալսարաններում: Գևորգի պատկերացրածը դասընթացների ծրագիր էր, սակայն իր զոհվելուց հետո մենք որոշեցինք ծրագիրը վերածել դպրոցի և ավելի շատ դասընթացներ ներառեցինք։ Մենք առաջարկում ենք տարբեր դասընթացներ՝ բնագիտական, հումանիտար, բնագիտամաթեմատիկական, հասարակագիտական, լեզուների, հաղորդակցման, տարբեր ոլորտներում»,- ասում է «Գիտելիքի դպրոց»-ի ղեկավար Լիլիթ Իշխանյանը։

Դավիթ Աքելյան

«Թիրախային խումբ են համարվում ՀՀ բոլոր բուհերի ուսանողները, ովքեր իրենց դասընթացները կամավոր հիմունքներով են ընտրում։ Ֆորմալ միջավայրում ուսանողները հաճախ չեն կարողանում ընտրել այն դասընթացները, որոնք իրե՛նք են ցանկանում անցնել։ Մեր դպրոցը տալիս է այդ հնարավորությունը՝ ընտրել այն դասընթացները, որոնք ուսանողին տվյալ շրջանում հետաքրքիր են։ Կարծում եմ մոտիվացիան հենց այստեղ է»,–ասում է դասընթացավար, ասպիրանտ Դավիթ Աքելյանը։

Սանդրո Հակոբյան

«Մենք պետք է ավելի զարգանանք, ինքնակրթվենք, ճանաչենք մեր «ես»–ը, դառնանքավ ելի կատարյալ։ «Գիտելիքի դպրոց»–ը հիանալի հնարավորություն է այդ ամենի համար։ Ուսանողը համալսարանում հնարավորություն չունի բուռն քննարկումների մեջ մտնելու, արտահայտելու այն ամենը, ինչ ուզում է և ստանա այն գիտելիքը, որն իրեն իրոք հետաքրիր է։ Ես կարծում եմ, որ «Գիտելիքի դպրոց»–ը այս առումով լրացնում է համալսարանին»,– ասում է ԵՊՀ ուսանող Սանդրո Հակոբյանը։

Back to top button