Դպրություն

Lավագույն հայկական կրթական հաստատություններից մեկը` այժմ նաև Արցախում․ «Դպրություն»

44-օրյա պատերազմի երկրորդ օրվանից ճեմարանի հանրակացարանը Երևանում հյուրընկալել է տեղահանված ընտանիքների՝ զուգահեռաբար վերանորոգելով ու ընդլայնելով սենյակները։ Ճեմարանը նույն օրերին առանց ընդունելության փուլերն անցնելու ու վարձավճարի 100 արցախցի երեխայի է ընդունել ուսումնառության։ Նրանք յուրացրեցին ծրագիրը և սա կարծես առիթ հանդիսացավ, որ կայացվի որոշումը՝ Ստեփանակերտում Շիրակացու ճեմարան բացելու։

Եվ 2021-ի օգոստոսին Շիրակացու ճեմարանի պատվիրակությունը գնաց Ստեփանակերտ՝ Արցախի երեխաների ուսման պայմանագրերը կնքելու։

Ճեմարանի բացման բոլոր ծախսերն իր վրա վերցրեց Արցախի կառավարությունը, իսկ ուսումն արցախցի երեխաների համար անվճար է։

Back to top button