Հատվող եթեր

Երբ ստեղծագործությունները հեղինակի նման եթերային են ու անկեղծ․ «Հատվող եթեր»

Յուրօրինակ նրբերանգներ, խոսուն գունային համադրություններ, թեթևություն, մաքրություն, շարժում, ազատություն, ազնվություն և անսահման սեր. աշխատանքներ, որոնք անտարբեր չեն թողնի արվեստասերներին, իսկ հեղինակն իր ստեղծագործությունների նման եթերային՝ գեղանկարիչ, գրաֆիկ Մերի Եփրեմյանն է։

Հետաքրքիր գաղափարներով լի, ինքնատիպ, փոքր-ինչ երազկոտ, պարզ ու անկեղծ նկարչուհին նկարում է այն ամենը, ինչ իրեն հոգեհարազատ է: Նկարչուհու ներաշխարհն էլ ավելի դիպուկ բնութագրում են սեփական աշխատանքները, որտեղ շարժիչ ուժն անսահման մեծ սերն է արվեստի նկատմամբ։

Երիտասարդ նկարչուհին նկարել սկսել է մանուկ հասակից, հաճախել է արվեստի դպրոց, հետագայում ուսումը շարունակել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում։

Մերի Եփրեմյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է, ունեցել է ցուցահանդեսներ, դասավանդում է արվեստի դպրոցներում։ Զրույց գեղանկարիչ, գրաֆիկ Մերի Եփրեմյանի հետ։

Back to top button