Էկոսֆերա

55 հազ. ԱՄՆ դոլար՝ գեղեցկության մրցույթ հաղթած ուղտին․ «Էկոսֆերա»

Ջրհեղեղներ և սողանքներ Բրազիլիայում, կան զոհեր և տասնյակ անհետ կորածներ

Քաթարում անցկացվել է ուղտի գեղեցկության մրցույթ, որին մասնակցել է ավելի քան 700 կենդանի Պարսից ծոցի տարբեր նահանգներից։

Բրազիլիայի հարավում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների ու սողանքների։ Երեք մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ անհետ կորել են։ Մոտ հազար մարդ պետք է տարհանվի, և դա հնարավոր է անել միայն ուղղաթիռների օգնությամբ։
Միայն ուղղաթիռի օգնությամբ մարդիկ կարող են դուրս գալ դժվարություններից, քանի որ որոշ տներ հեղեղվել են մինչև տանիք։

Փրկարարներն արդեն իրականացրել են տասնյակ նման վտանգավոր գործողություններ։ Ընդհանուր առմամբ, ջրհեղեղի գոտուց տարհանվել է ավելի քան 900 մարդ։ Բրազիլիայի հարավում գտնվող Սանտա Կատարինա նահանգի 17 քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել։

«Փրկարարները բոլորի համար ժամանակ չունեն։ Գետերը վարարել են՝ դուրս գալով ափերից, իսկ հոսանքն այնքան ուժեղ է, որ դուրս գալու միջոց չկա։ Ֆավելայի բնակիչները ճանապարհ են գտել՝ պարան են ձգել փողոցի մյուս կողմում,որի օգնությամբ փորձում են փրկվել։ Հարևան Պարանա նահանգում մայրուղում տեղի ունեցած սողանքի պատճառով տասից ավելի մեքենաներ և բեռնատարներ քարերի և ցեխի հոսքից դուրս են եկել ճանապարհից։ Փրկարարները դուրս են բերել երկու զոհի դի, վեցին հաջողվել է փրկվելէ։ Ենթադրվում է, որ փլատակների տակ կարող է լինել մինչև 30 մարդ»,- ասվում է հայտարարության մեջ։

Տարերքից տուժել է նաև երկրի հյուսիս-արևելքը։ Գետը տարել է մեկ հոգու, որը զինվորական է եղել։ Տասնյակ մարդիկ անհետ կորել են։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Բրազիլիայում տարերքի պատճառով սկսվել են սննդամթերքի մատակարարման խափանումներ՝ սողանքները դադարեցրել են մուտքը դեպի գլխավոր նավահանգիստ, որտեղից հացահատիկային ապրանքներ և շաքար են առաքվում ամբողջ երկրում:

Բրազիլիայում արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ անձրև է տեղում։ Առանձին հատվածներում տեղումների նորման գերազանցել է վեց անգամ։ Բնական աղետներից տուժածների համար երկրի իշխանությունները շտապ մարդասիրական օգնություն են հավաքում

Քաթարում անցկացվել է ուղտի գեղեցկության մրցույթ, որին մասնակցել է ավելի քան 700 կենդանի Պարսից ծոցի տարբեր նահանգներից։ Ընտրության չափանիշները շատ խիստ են եղել։

Հատուկ հանձնաժողովը ստուգել է, թե արդյոք ուղտերը կոսմետիկ վիրահատության են ենթարկվել։ Դրա համար սեփականատերերը ոչ միայն հեռացվում են մրցույթից, այլև կարող են վերցնել կենդանիներին։ Դատավորները գնահատում են մարմնի և գլխի չափսերը, ականջի և շուրթերի ձևը: Բացի այդ, առանձին մրցույթ է անցկացվում, թե որ ուղտն է ավելի շատ կաթ տալիս։ Ամենամեծ կաթնատվության համար տալիս են 5.5 հազար դոլար։ Իսկ ամենագեղեցիկ ուղտի համար մրցանակը 10 անգամ ավելի է` 55 հազ. դոլար։

«Պատմության ընթացքում բեդվինները հպարտացել են իրենց ուղտերի գեղեցկությամբ և չափերով: Յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները և իրենց գեղեցկությունը գնահատելու ձևերը: Այսօր մենք ունենք մեր մաքուր ցեղատեսակը: Այս ուղտերն ամենահայտնին են Պարսից ծոցում՝ իրենց շարժման արագության պատճառով։ Նրանք մեծ հարգանք են վայելում հատկապես արաբների շրջանում»,- ասել է Քաթարի տեխնիկական կոմիտեի նախագահ Ալի Սուլթան Ալ Հումեյդին:

Հնագույն ժամանակներից ուղտերը եղել են Մերձավոր Արևելքի հիմնական փոխադրամիջոցը։ Ճիշտ է, հիմա դրանք ավելի հաճախ են բուծվում նմանատիպ մրցումների համար։ Իսկ մաքուր ցեղատեսակի ուղտի գինը կարող է հասնել մի քանի միլիոն դոլարի։

Back to top button