Հայագիտակ

11-րդ դարի հարուստ ու մաքուր Լոռեբերդը․ «Հայագիտակ»

11-րդ դարում Դավիթ Անհողինի հիմնած Լոռեբերդ քաղաքը պեղել սկսել են վաղուց, բայց, ինչպես ասում են, վերջը դեռ չի երևում։ Սակայն մինչև այժմ բացված կառույցները արդեն իսկ հիացնում են և փոխում կարծիքը միջնադարի մասին։ Թեկուզ երկու բաղնիքները, որոնք ծառայել են նաև որպես հավաքատեղի՝ տղամարդկանց համար։

Հնագիտական արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանը պատմում է. «Շաբաթվա մեջ որոշակի օրեր այստեղ լողացել են նաև կանայք։ Իսկ մի սենյակում գտնվել են կաշվի մնացորդներ և գործիքներ, ինչը վկայում է, որ Լոռեբերդում զարգացած է եղել կաշեգործությունը։ Գտնվել են կանացի բազմապիսի զարդեր, նաև շախմատի խաղաքար։ Փաստորեն, այս խաղը հայտնի է եղել այստեղ»։

Բայց ամենազարմանալին այն է, որ բաղնիքների հատակը տաքացվել է։ Իսկ ամռանը գործել են ամառային լողավազաններ, որոնք եզակի մի բան են մեզ համար։

Լոռեբերդը առևտրային կապեր է ունեցել տարբեր երկրների հետ, բայց այստեղ նաև զբաղվել են խեցեգործությամբ և արտադրել են հիանալի ջնարակած խեցեղեն։

Back to top button