ԿարևորՄշակույթ

«Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» արժանացել է 2022թ. Նիդերլանդների լավագույն ցուցահանդես մրցանակին

Մայիսին Նիդերլանդների «Դրենթս» թանգարանում բացված Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում արժանացել էլ է 2022թ. լավագույն ցուցահանդես մրացանակին։

Ամենամյա մրցանակաբաշխությունը անցկացվում է մի շարք մշակութային հիմնադրամների և հրատարակությունների կողմից և մեծ հեղինակություն է վայելում։

«Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» հետ մրցանակաբաշխությանը ներկայացված էին Նիդերլանդների պետական թանգարանի (RijksMuseum), Հաագայի Արվեստի թանգարանի (KunstMuseum), մի ՛շարք այլ հեղինակավոր թանգարաններում այս տարի անցկացվող ցուցահանդեսներ։

Հայկական ցուցահանդեսը ստացել է ձայների 40%-ը, ինչն աննախադեպ է մրացանակաբաշխության պատմության մեջ։

Մրցանաբաշխության արարողությանը, որին ներկա էր դեսպան Տիգրան Բալայանը, Դրենթսի թանգարանի տնօրեն Հարի Թուփանը հանդես է եկել շնորհակալական խոսքով, որում ընգծել է Հայաստանի պատմության թանգարանի հետ օրինակելի համագործակցությունը։

Իր խոսքում «Դրենթս» թանգարանի տնօրենը անդրադարձ է կատարել նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին՝ ընդգծելով, որ այն անուշադրության է մատնված և Հայաստանին նկատմամբ պետք է միահամուռ համերաշխություն դրսևորվի։

Back to top button