ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Հակառակորդի ագրեսիայի որոշ ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է

Պաշտպանության նախարարությունը տվյալներ է հայտնել սահմանային իրավիճակի վերաբերյալ ժամը 12։00–ի դրությամբ։

Այս գիշեր Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն, մասնավորապես թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։ Հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Ժամը 12:00-ի դրությամբ՝ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է»,- հայտնել է նա։

Back to top button