Ժամանակի վկան

Քաշաթաղի շրջանի հետ մենք հանձնեցինք մեր հող հայրենին ու կյանքի լավագույն տարիները․ Զոհրաբ Ըռքոյան․ «Ժամանակի վկան»

ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին հռչակագիրն ընդունվեց 1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում:

Հռչակագրի հիմքում ընկած է 1990 թ. ապրիլի 3-ի՝ Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը, որը հստակեցնում էր, թե ի՞նչ ընթացակարգով է հնարավոր Խորհրդային Միության կազմից որևէ միութենական հանրապետության դուրս գալը։ Համաձայն այդ օրենքի, ինչպես նաև ԽՍՀՄ Սահմանադրության 72-րդ հոդվածի տառին համապատասխան, այդ ընթացակարգը ժողովրդական հանրաքվեն էր։

1991 թ․ դեկտեմբերի 10-ին Արցախում տեղի ունեցավ անկախության հանրաքվե և Արցախն իր անկախությունը հռչակեց  Խորհրդային Միության օրենսդրությանը համապատասխան։

Զոհրաբ Ըռքոյանը Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է, լրագրող, ազատամարտիկ, լուսանկարիչ։ Նրա հետ զրուցել ենք Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի մասին․ 44-օրյա պատերազմից հետո գրավոր և բանավոր համաձայնություններով թշնամուն հանձնված հայկական վարչական շրջանում անցած երեք տասնամյակներին գրանցած հաջողությունների, տեղահանվածների ճակատագրի ու արդի խնդիրների, «Մերան» պաշտոնաթերթի հետագա գործունեության, հայրենիքի կորստի ու անելիքների մասին։

1991 թ․ ապրիլի 30-ին Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանում՝ Գետաշեն և Մարտունաշեն հայաբնակ գյուղերի դեմ սկսվեց նախապես պատրաստված «Օղակ» պետական ահաբեկչական ռազմագործողությունը, որը նաև իր տեսակով ցեղասպանական ակտ էր՝ հանգամանալից կազմակերպված և իրականացված Խորհրդային Միության և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ ծրագրով։ Հայաթափելով Գետաշենն ու Մարտունաշենը մայիսին խորհրդային բանակի և ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի մինչև ատամները զինված ստորաբաժանումները հայաթափեցին նաև հայկական այլ բնակավայրեր՝ Հադրութի, Շուշիի, Մարտունու շրջաններում, այդ թվում նաև՝ Բերդաձոր գյուղը։

Արցախյան շարժման հիմնական գաղափարը՝ միացումը, բյուրեղացավ ու շոշափելի իրականություն դարձավ Բերձորի ու Աղավնոյի ազատագրմամբ, երբ կենսական նշանակության կամ իրապես կյանքի ճանապարհով Արցախն ու ազատագրված մյուս հայկական պատմական շրջանները միավորվեցին Հայաստանի Հանրապետությանը։

1996 թվականից Զոհրաբ Ըռքոյանը բնակություն հաստատեց Բերձորում։

 2009 թվականից սկսեց գործել Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթը։

Քաշաթաղի շրջանն այս տարիների ընթացքում դանդաղորեն, բայց զարգանում էր և, թշնամական քարոզչության մաս են այն խոսքերը, թե ազատագրված տարածքներում ոչինչ չէր փոխվել ազատագրումից իր վեր։

44-օրյա պատերազմում ավագների հետ առաջնագիծ մեկնեց Քաշաթաղի լավագույն երիտասարդությունը։ 8 տասնյակ հայրենասեր, ազգային բարձր գիտակցությամբ, արժանապատիվ քաշաթաղցի հայորդիներ զոհվեցին անհավասար, դավադիր պատերազմում։

Համեմատելով առաջին Արցախյան պատերազմում և 44-օրյայից հետո առկա մտայնություններն ու տրամադրությունները՝ հյուրս հավելեց․

Բերձորի ու Աղավնոյի հանձնումը բազմաթիվ անվտանգային մարտահերներ է առաջացնում նախ շրջակա բնակավայրերի, ապա ամբողջությամբ վերցրած՝ Արցախի ու Հայաստանի հանրապետությունների համար։

Ժողովրդի՝ տվյալ տարածքում բնիկությունն ապացուցվում է նախ և առաջ հուշարձանների, մշակութային կոթողների, այլ արժեքների ու արտեֆակտերի առկայությամբ, որոնցից են նաև խաչքարերը, շիրիմները և շիրմաքարերը։

Բերձորի հետ մեզնից դավադրաբար զավթվեցին ճամփեզրի 20 և ավելի պուրակները՝ այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի, ՀՀ Ազգային հերոսներ Թաթուլ Կրպեյանի, Մոնթե Մելքոնյանի անվան և այլ պուրակները։

Զոհրաբ Ըռքոյանն ընտանիքով այժմ բնակվում է Երևանում և շարունակում է հանրայնացնել Քաշաթաղի շրջանի պատմական հուշարձանների վերաբերյալ իր անձնական արխիվի մեծաքանակ նյութերը։

Շնորհիվ գլխավոր խմբագրի  նվիրվածության ու ջանքերի՝ չի ընդհատվել Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի հրատարակությունը։

Ավարտելով մեր զրույցը՝ Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լրագրող ազատամարտիկ, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը հույս հայտնեց, որ մեր հայրենիքի կորուսյալ հատվածները վաղ թե ուշ վերադարձնելու ենք։

Լուսանկարում՝ ծառատունկ Թաթուլ Կրպեյանի 55-ամյակի միջոցառումների շրջանակում (Բերձոր, 2020թ․)։

Back to top button