Վերնատուն

Թումանյանի հեքիաթը՝ ռուսաստանյան բեմում․ «Վերնատուն»

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյանը պատմում է իր ստեղծագործական փորձառության մասին։

Ռուսաստանի Լիպեցկ քաղաքի պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի հեքիաթի պրեմիերան, որի բեմադրության հեղինակը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյանն է։

Լիպեցկի տիկնիկային թատրոնն է առաջարկել բեմադրել Թումանյանի «Քեֆ անողի քեֆը չի պակսի» հեքիաթը։ Սա Արմեն Բարսեղյանի ռուսաստանյան բեմերում Թումանյան բեմադրելու երկրորդ փորձն է։ Ասում է` թատրոնի գեղարվեստական ղեկավարը ծանոթ էր Թումանյանի հեքիաթներին։

«Շատ լավ է, որ ռուսները գիտեն Թումանյանին, և դա նաև մեր փառատոնի շնորհիվ է», – ասում է ռեժիսորը։ Արմեն Բարսեղյանը «Յունիմա– Հայաստան» միջազգային տիկնիկային գործիչների միության անդամ է։

Միությունը շուրջ 16 տարի է, որ կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային փառատոնը: Լիպեցկի պետական տիկնիկային թատրոնը բազմիցս մասնակցել է փառատոնին և մշակութային ամուր կապեր են ստեղծվել։

«Ռուս ծնողները, պրեմիերայից հետո մոտենում, շնորհակալություն էին հայտնում, նաև ցանկություն էին հայտնում հաճախ այցելել իրենց»,- ասում է Արմեն Բարսեղյանը։

Back to top button