Սփյուռքի ձայնը

Իտալական Կալաբրիայի 4 հոգանոց «մեծ հայ համայնքը»․ «Սփյուռքի ձայնը»

Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիա քաղաքում ապրում է երկու հայ ընտանիք։ Ընդհանուր թվով՝ 4 հոգի։ Նրանք իրենց հայտարարում են «հայ համայնք» և բավականին մեծ, հայանպաստ գործընթացներ են իրականացնում։ Նաև ապահովում են կապը Իտալիայում գտնվող համայնքային կառույցների ու հայ անհատների միջև։ Վատիկանի ռադիոյի հայկական ժամի տնօրեն Ռոպեր Աթթարյանն է պատմում Իտալահայ համայնքի մասին և փաստում, որ Սփյուռքի ուժը՝ միասնությունն է։

Ռոպեր Աթթարյան

Քուվեյթում և Ծոցի այլ երկրներում 20-րդ դարի կեսերից ձևավորված հայ համայնքները, ի տարբերություն արաբական այլ երկրների համայնքների, կազմավորվել են ոչ թե բնօրրանից՝ Արևմտյան Հայաստանից գաղթած հայերից, այլ միանգամայն նոր երևույթի՝ սփյուռքահայության վերարտադրության շնորհիվ։

Ներսես Սարգսյան

Քուվեյթում հայերը ներկայացված են որպես ազգային համայնք, գրեթե բոլորը հայախոս են: Համայնքն ինտեգրված է քուվեյթյան իրականության մեջ: Այն վայելում է երկրի իշխանության հարգանքը։ Վերջիններս բարձր են գնահատում հայերի գործունեությունը հատկապես երկրի տնտեսության տարբեր ոլորտներում և չեն խոչընդոտում նաև համայնքի ազգային-մշակութային գործունեությանը: Քուվեյթի ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգսյանն է հեռախոսակապի մեջ։

Back to top button