Էկոսֆերա

Անտարկտիդայում ձյան մեջ հայտնաբերվել է միկրոպլաստիկ․ «Էկոսֆերա»

Հետազոտողներն առաջին անգամ հայտնաբերել են պոլիմերային միկրոմասնիկներ Անտարկտիդայի ձյան մեջ:

Քենթերբերիի համալսարանում գիտնականները ուսումնասիրել են ձյան նմուշները, որոնք վերցվել են Անտարկտիդայի 19 տարբեր վայրերից: Բոլոր նմուշների մեջ առկա է եղել միկրոպլաստիկ, որն օգտագործվում է հագուստի և պլաստիկ շշերի արտադրության մեջ։

Ավաղ, միկրոպլաստիկները արդեն հանդիպում են գրեթե ամբողջ աշխարհում՝ թե՛ օվկիանոսի խորքերում, թե՛ հայտնի լեռների գագաթներին։ Այն նաև մարդու օրգանիզմ է թափանցում՝ սննդի և ջրի հետ։

Նշելով Անտարկտիդայի էկոհամակարգին սպառնացող վտանգները՝ փորձագետները հիշեցրել են, որ միկրոպլաստիկները կարող են հանգեցնել ախտահարված օրգանիզմների կենսաբանական և վերարտադրողական գործառույթների խաթարմանը։ Բացի այդ, նստելով ձյան և սառցե ծածկույթի վրա, նպաստում է հալման պրոցեսի արագացմանը։

Back to top button