Դպրություն

Կինոդպրոց՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար. «Դպրություն»

Հայաստանում անցկացվող առաջին անվճար կինոդպրոցի նպատակն է նպաստել ծրագրի շահառու երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթություն ձեռք բերելուն, ինչպես նաև նրանց ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը: Կինոդպրոցում ուսուցանվում են սցենարիստ, ռեժիսոր և մոնտաժի ռեժիսոր մասնագիտությունները:

Ծրագրի կարևորագույն բաղադրիչ ներառականությունը հնարավորություն է ընձեռում հաշմանդամություն ունեցող անձանց ինքնիրացվել արվեստի ոլորտում, բացահայտել իրենց ստեղծագործական ներուժը ու ժամանակակից աշխարհում լիարժեք ինտեգրումը, ինչպես նաև դուրս գալ բարդ հոգեկան ու հոգեբանական վիճակից։

Զրույց «ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» ընկերության ներկայացուցիչ, «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի ղեկավար Գուժ Թադևոսյանի, «ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցի, «Կինոդպրոց առանց սահմանների՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար» կրթական ծրագիրի նախորդ տարվա մասնակիցներ, ուսանողներ Հովիկ Մարտիրոսյանի և Դավիթ Ավանեսյանի հետ։

Back to top button