Էկոսֆերա

Հեռագնա արոտները չեն օգտագործվում, ո՞րն է պատճառը․ «Էկոսֆերա»

Գյուղամերձ արոտավայրերի վիճակը շատ վատ է՝ գերարածեցված, տրորված ու ցածր արդյունավետությամբ։ Մասնագետները պնդում են, որ համայնքերի խոշորացման ծրագրերում պետք է ներառել արոտավայրերի գրագետ օգտագործումը։

Հայաստանում ամենախոշոր էկոհամակարգը բնական կերահանդակներն են, որոնք զբաղեցնում են Հայաստանի ընդհանուր տարածքի 45 տոկոսը։ Դրանց կազմում 35 տոկոսն արոտավայրերն են։ Չնայած դրանք երկրի խոշոր և մանր եղջերավոր անասունների հիմնական կերային ռեսուրսներն են, սակայն դա պատշաճ չի օգտագործվում։

ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենսաէներգետիկայի և կերի որակի բաժնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Բագրատ Մեժունցի խոսքով՝ սրանով էլ պայմանավորված է խոշոր եղջերավոր կենդանիների ցածր արդյունավետությունը։

Մեր զրուցակիցը նշեց, որ մի քանի տարի առաջ էկոկենտրոնի գիտնականների խումբը մեծ աշխատանք է տարել այս ուղղությամբ և շուրջ 60 համայնքի համար կազմել արոտավայրերի օգտագործման հատուկ գրաֆիկ՝ ըստ օրերի:

Back to top button