Մասնագիտություն

Բույսերի տերևներից ու կենդանիների կաշվից մինչև ամենաթանկարժեք հումք․ «Մասնագիտություն»

Կարելի է գեղեցիկ հագնվել կյանքի բոլոր իրավիճակներում։ Էլեգանտ, շքեղ, բարձրորակ և հարմարավետ հագուստը յուրաքանչյուրի երազանքն է, կերպարի անհատականության բաղկացուցիչ մասը, իսկ նմանատիպ հագուստ ստեղծելու համար հարկավոր են բազմաթիվ հմտություններ: Հագուստի ստեղծման գործընթացը գալիս է հնագույն ժամանակներից։

Եթե անցյալում բույսերի տերևները, կենդանիների կաշիները քողարկում էին մարդու մերկությունը, պաշտպանում շրջակա միջավայրի անցանկալի ազդեցություններից՝ ցրտից, շոգից, անձրևից, ստեղծում որոշակի հիգիենիկ միջավայր, ապա ժամանակի ընթացքում փոխվեցին նյութերն ու գեղեցկության չափանիշները. հագուստը դարձավ ավելի գեղեցիկ ու հարմարավետ: Եվ եթե վաղ անցյալում նորաձևությունը գրեթե անփոփոխ էր, ապա ներկայումս այն անգամ ունի սեզոնային բնույթ և փոփոխվում է կայծակնային արագությամբ:

Հնում դերձակությամբ զբաղվել են բացառապես տղամարդիկ։ Մինչև 19-րդ դարի վերջերը հագուստները կարել են ձեռքով, այնուհետեւ ի հայտ եկան կարի մեքենաները։ Ժամանակակից հագուստը վաղուց արդեն դադարել է զուտ զգեստ լինելուց. այսօր այն դարձել է մոդելավորողների վառ և զարմանահրաշ, ինքնատիպ և անմոռանալի գաղափարների ամբողջականությունը:

Գաղափար, նախագիծ, արտադրանք… Ահա փոխկապակցված շղթան, որը մոդելավորողի մասնագիտության առանցքն է։ Հագուստի մոդելավորողը պետք է լինի ստեղծագործ անհատականություն՝ օժտված վառ երևակայությամբ և համբերությամբ, իր աշխատանքներում լինի բծախնդիր և կոկիկ, միշտ քայլի ժամանակին համընթաց, տիրապետի հաճախորդների հետ ճիշտ հաղորդակցման հմտություններին և երբեք չմոռանա, որ իրենց՝ մոդելավորողների տարբերվող ու ազդեցիկ գաղափարները նորաձևության աշխարհում կատարում են որոշիչ ազդեցություն:

Զրույց «Մարոնյան» նորաձևության ստուդիոյի հիմնադիր տնօրեն, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի դասախոս Հռիփսիմե Մարոնյանի հետ:

Back to top button