Ժամանակի վկան

Հայ Դատի աշխատանքը շարունակվում է․ հանդիպումներ Վեստմինստերյան պալատում․ «Ժամանակի վկան»

Հայ Դատի բրիտանական հանձնախմբի գործունեությունը շարունակվում է, որի շրջանակում էր սույն թվականի փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Ասպրամ Կրպեյանի հանդիպումը և ելույթը Լոնդոնում՝ Բրիտանական խորհրդարանում, որը գտնվում է Վեստմինստերյան պալատում։

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնի հրավերով նախատեսված էր Հայ Դատի բրիտանական հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ասպրամ Կրպեյանի մասնակցությունը վերոնշյալ խորհրդարանական խմբի հերթական նիստին, որտեղ Ասպրամ Կրպեյանը հանդես եկավ զեկուցումով՝ ներկայացնելով ետպատերազմական իրավիճակը Արցախում և Հայաստանում։

ՀՀ ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հանդիպումներն ու ելույթը Վեստմինստերյան պալատում նախապատրաստական դրական սկիզբ է ապրիլին նախատեսվող բրիտանական խորհրդարանական պատվիրակության՝ Հայաստան կատարելիք այցելության համար։

Նիստից հետո Թիմ Լոութոնը հանդիպում ունեցավ «Ժամանակի վկան» հաղորդաշարի հեղինակ Իրինա Բարսեղյան-Կրպեյանի հետ և հարցազրույց տվեց։ Հաղորդումը բրիտանական խորհրդարանում կայացած հանդիպումների ու քննարկված թեմաների մասին է։

Back to top button