Մասնագիտություն

Համակարգչային գիտություն. մեր կյանքի անբաժանելի մասնիկը․ «Մասնագիտություն»

Ժամանակակից աշխարհը շատ դժվար է պատկերացնել առանց տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, հետևաբար 21-րդ դարի ամենաարագ զարգացող, պահանջարկված և սիրված մասնագիտությունները տեղեկատվական ոլորտում են, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների հիմքը ինֆորմատիկան է։

Գիտություն, մարդկանց կյանքի անբաժանելի և անփոխարինելի մասնիկ, որն ուսումնասիրում է համակարգչային և թվային տարբեր տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման, փոխանցման և վերլուծության մեթոդները, ինչպես նաև ուսումնասիրում դրանց կիրառման հնարավորությունները:

Ինֆորմատիկայի զարգացման նախապատմությունը կարելի է համեմատել մարդկության զարգացման պատմության հետ։ Առաջին համակարգիչների հայտնվելը հնարավորություն տվեց առանձնացնել գիտության մի ամբողջ շերտ, որն այսօր կոչվում է համակարգչային գիտություն և ներկայումս գիտությունների հսկայական համալիր է կազմում։

21-րդ դարում ժամանակակից տեխնոլոգիաները մեզ շրջապատում են ամենուր, մարդու գործունեության ցանկացած ոլորտ կախված է համակարգչային և էլեկտրոնային հաշվողական այլ տեխնոլոգիաներից, որոնց շնորհիվ մեր կյանքը դարձավ էլ ավելի հեշտ ու հարմարավետ և մարդկությունը գրանցեց մի շարք նշանակալից առաջընթացներ գիտության և արդյունաբերության ոլորտներում։

Զրույց Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Էդուարդ Դանոյանի և Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Միքայելյանի հետ։

Back to top button