Խոշորացույց

Սովորել սիրել հայերեն կամ ինչպես ապրել գեղեցիկ լեզվով. «Խոշորացույց»

Եթե կա խնդիր, ուրեմն այնտեղ սիրո պակաս կա։ Սա իմ շատ անձնական կարծիքն է։ Այսօր մեր լեզուն խնդիրներ ունի, ուրեմն մենք այն քիչ ենք սիրում։

Վերջին 30 տարում Հայաստանում ու նաեւ աշխարհում տեղի են ունեցել հասարակական ու քաղաքական կյանքի շրջադարձային փոփոխություններ, հասարակարգերի ու աշխարհակարգերի փոփոխություններ, հեղափոխություններ, ու հայերենը որպես ապրող լեզու այդ փոփոխություններին արձագանքել է։ Այդ արձագանքը դրակա՞ն է եղել, թե՞ բացասական…

Այդ խնդիրներով հանդերձ, հնարավոր չէ չնկատել, որ վերջին 10 տարում մեր երկրում մեծ թափ է առել թարգմանչական գործը։

Մարիամ Հովսեփյանը պատմում է թարգմանչական գործի վերելքի մասին, չլուծված խնդիրների ու ամենօր ստեղծվող հայալեզու գրականության։

Ես լրագրող եմ, բայց ինքս էլ առիթ եմ ունեցել վերջին երկու տարում գործ ունենալ թարգմանության հետ։ Ու այդ պատճառով, բառարաններն ուզեմ թե ոչ, իմ սեղանի հիմնական գիրքն է դարձել։ Բայց այդ բառարանները լույս են տեսել մոտ 50 տարի առաջ։

Ինչո՞ւ։

Կարծում եմ, որովհետեւ, նվիրյալների պակաս կա։

Հասկակալի է նաեւ, որ հայերենը միջազգային լեզու չէ, լավ, բայց հայերենը կարո՞ղ է գոնե ժամանակակից լինել։ Տեխնոլոգիաների, լեզվամտածողության ու ժամանակի հետեւից հասնող լինելու։

Ժամանակի հետ իր պահանջներն են թելադրում նաեւ սոցիալական ցանցերն ու ինտերնետը։ Ու, եթե ընդունենք, որ լեզուն կենդանի օրգանիզմ է, ապա մարդու պես պետք է պատրաստ լինի փոփոխությունների ու դիմակայի դրանց՝ չկորցնելով իր դեմքը։

Հռիփսիմե Հովհաննիսյանը պատմում է այն մասին, թե ի՞նչ է կատարվում սոցիալական ցանցերում ու թե ինչպե՞ս է տպագիր բառարանի բացը փորձում լրացնել առցանցը

Ես բախտ եմ ունեցել հայերենի լավ ուսուցիչ ունենալ։ Նա ինձ սովորեցրել է սիրել լեզուն, հասկանալ այն, տրամաբանել, սիրել մտածել լեզվի հետ, փոփոխվել լեզվի հետ ու զարգանալ լեզվի հետ։

Կարծում եմ՝ մեզ հենց այսպիսի մանկավարժներ են նաեւ պակասում։ Մանկավարժներ, որոնք կսովորեցնեն սիրել եւ մտածել։

Անի ՄԻՆԱՍՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում հայերենի, լեզվական խնդիրների ու սիրո մասին ենք խոսել՝ լեզվի, բառի, խոսքի հանդեպ սիրո մասին, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ։

Back to top button