Էկոսֆերա

Օձի թույնի «կոկտեյլը»․ նոր հակաթույն է ստեղծվել, իսկ հակաքաղցկեղայինը՝ ճանապարհին է․ «Էկոսֆերա»

ՀՀ-ում կան 22 տեսակի օձեր, դրանցից թունավոր են չորսը՝ գյուրզան, հայկական իժը, լեռնատափաստանային իժն ու Դարևսկու իժը։ Մարդու կյանքի համար վտանգ են ներկայացնում գյուզան և հայկական իժը։ Այսինքն՝ սրանց խայթոցը, եթե շատ արագ միջոցներ չձեռնարկվեն, կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մարդու համար։ Իհարկե նշվածներից մարդուն ավելի շատ հանդիպում է գյուրզան, և հենց այդ պատճառով էլ այս տեսակը, ի տարբերություն մյուս թունավոր տեսակների, ներառված չէ Կարմիր գրքում։

Սակայն, ինչպես ասում է ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոկտոր Նաիրա Այվազյանը, կան նաև չգրանցված դեպքեր, օրինակ՝ հեռավոր գյուղերում ապրողները նույնիսկ բժշկի օգնությանը չեն դիմում։

Օձի թունավորման տարածվածությունն էլ, այսպես ասած, ստիպել է գիտնականներին տարիներ շարունակ ուսումնասիրել և հայտնաբերել նոր հակաթույն, որը կարող է անվտանգ լինել մարդու համար։ Կենդանական թույները ողջ աշխարհում մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտնականների շրջանում։ Հայ գիտնականները ևս բացառություն չեն, նրանք տարիներ շարունակ ուսումասիրել են այն և այժմ հայտնում են արդյունքների մասին՝ նոր հակաթույն է հայտնաբերվել։

Back to top button