Մասնագիտություն

Լրագրություն. հետաքրքրասեր մարդկանց մասնագիտություն․ «Մասնագիտություն»

Նրանք ունեն գիտելիքներ, ծայրաստիճան հետաքրքրասեր են, ունեն գեղեցիկ բառապաշար, տիրապետում են այն լեզվին, որով գրում են և ամբողջ կյանքում զբաղվում են ինքնակրթությամբ: Կայծակնային արագությամբ, հաճախ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը, նրանք սլանում են այնտեղ, որտեղ կա հետաքրքիր տեղեկատվություն՝ դառնալով ժամանակի ձայնն ու աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների ժամանակագիրը։

Նրանք ամեն օր գտնում, վերլուծում և փոխանցում են հսկայական տեղեկատվություն ու նրանց գործունեությունն անչափ կարևոր է հասարակության համար: Նրանք ունեն իրավունքներ և պարտականություններ՝ սահմանված մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտները կարգավորող օրենքներով:

Դե իհարկե, խոսքը բարդ, ստեղծագործական և անչափ հետաքրքիր, պատասխանատու և անակնկալերով լի մասնագիտության՝ լրագրության մասին է: Այսպիսին է սթրեսակայուն, 24 ժամ 7 օր գրաֆիկով աշխատելուն պատրաստ, լարված իրավիճակներին դիմակայող, հետաքրքրասեր ու պրպտող, կոչումով լրագրողը:

Եվ եթե աշխարհում գոյություն ունեցող 50 հազարից ավելի մասնագիտությունների մեջ ձեր երազանքի մասնագիտությունը լրագրությունն է, ապա կարող ենք միայն հավելել, որ լրագրող լինելը պարզապես երջանկություն է: Զրույց Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանի հետ:

Back to top button