Խոշորացույց

Գործիքների և հեղինակության միջև. ի՞նչ էր պակասում նախագահ Արմեն Սարգսյանին․ «Խոշորացույց»

Հայաստանի նման փոքր եւ սահմանափակ ռեսուրսներով երկրի համար պետական բարձրաստիճան ավելորդ մի պաշտոն կա։ Սա իմ անձնական կարծիքն է։ Ըստ իս, Հայաստանում կա՛մ վարչապետի պաշտոնն է ավելորդ, եթե կառավարման նախագահական ձեւն ենք գերադասում, կա՛մ նախագահի պաշտոնն է ավելորդ, եթե նախընտրում ենք կառավարման խորհրդարանական ձեւը։ Ինչպես ասացի, սա իմ անձնական կարծիքն է։

Վարչապետը Հայաստանում ամենեւին առաջին նախարարը` պրեմիեր մինիստրը չէ, այլ վարչակազմի, անգամ կարելի է ասել վարչակարգի ղեկավարը, ինչից էլ ծագում է պաշտոնի անունը։ 

Ո՞վ է առաջինը
Մարիամ Հովսեփյանը պատմում է, թե ինչպես են Բաղրամյան 26-ից  հեռացել Հայաստանի չորս նախագահները

Նախագահ Արմեն Սարգսյանն իր հրաժարականի պատճառներից նշել էր նաեւ Սահմանադրությունը։ «Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները»,- իր հրաժարականի հայտարարության մեջ գրել էր Արմեն Սարգսյանը:

Ինչպես գործող Սահմանադրության 123-րդ հոդվածն է նշում, նա «պետության գլուխն է» եւ «հետևում է Սահմանադրության պահպանմանը»։

Ըստ իս՝ Արմեն Սարգսյանին պետության ղեկավար ու հիմնական օրենքի երաշխավոր լինելու համար պակասում էինչ ոչ թե իրավական գործիքները, այլ՝ քաղաքական հեղինակությունը։

Արդյո՞ք իր երդմնակալության ժամանակ նախագահը մտածում էր, թե ինչպես կհեռանա
Հռիփսիմե Հովհաննիսյանը՝ նախագահի հրաժարականի հնարավոր պատճառների մասին

Նախագահն ունենալով փայլուն կրթություն, արտաքին ընդգրկուն կապեր, ցավոք, դրանք չկարողացավ փոխակերպել ներհայաստանյան այնպիսի հեղինակության, որն ստիպեր տարբեր քաղաքական ուժերի հաշտեցնել իրար հետ, դառնալ արբիտր այդ ուժերի ու քաղաքական գործիչների միջեւ։

Արդյո՞ք Հայաստանի 5-րդ նախագահը կունենա այդ հեղինակությունը՝ ներհայաստանյան ու ներքաղաքական փոխհամաձայնություն ապահովելու համար, թե՞ ոչ։

Եթե ոչ, ապա ցանկանում եմ վերադառնալ իմ սկզբնական մտքին՝ պե՞տք է արդյոք մեզ նախագահի ինստիտուտը խորհրդարանական համակարգում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արդյո՞ք հայաստանյան ներքաղաքական խնդիրները պետք է փնտրել պետության կառավարման համակարգի եւ սահմանադրության մեջ, արդյո՞ք Սահմանադրությունն էր մեղավոր, որ հանրապետության նախագահը չկարողացավ իրականացնել իր գործառույթները. այս հարցերն ենք քննարկել ԵՊՀ սահմանադրական իրավունքի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Մանասյանի հետ։

Back to top button