Սփյուռքի ձայնը

Սփյուռքի և Հայաստանի միջև կա խրամատ, բայց՝ ոչ անդունդ․ «Սփյուռքի ձայնը»

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Սփյուռքի միջև առաջացած բացերը խորացել են, դրանք 2022 թ․-ին պետք է կարողանանք վերացնել։

Ինչպիսի՞ն էր 2021թ․-ը, ինչպիսի՞ ծրագրերով և իրադարձություններով առանձնացավ՝ հատկապես Հայաստանի և Սփյուռքի միջև առաջացած որոշակի բացերի պարագայում։ Ո՞ր երկրների հետ պետք է շարունակել աշխատանքները և ՀՀ կառավարությունը ի՞նչ գործողություններ պետք է իրականացնի սփյուռքին լսելու համար․ տարեվերջյան ամփոփիչ ծրագրում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշում է, որ արդեն այս տարի մեծ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ։

«Սփյուռքի և Հայաստանի միջև եղած խրամատը այս երկու տարվա ընթացքում ավելի մեծացավ, պայմանավորված տարբեր հանգամանքներով։ Մեր խնդիրն է՝ վերացնել գոնե մասնակի այդ խրամատը, որը դեռևս անդունդի չի վերածվել՝ մեր աշխատանքի շնորհիվ»,- ասում է Զարեհ Սինանյանը։

Ինչպե՞ս աշխատել այս իրավիճակում, երբ Սփյուռքը գնահատվածության, կարծիք հայտնելու և որոշումներ կայացնելու մասնակցելու հնարավորություն չունի։ Զարեհ Սինանյանը նկատում է, որ համամիտ է այն տեսակետի հետ, որ որևէ ժամանակ Սփյուռքը լիարժեք գնահատված չի եղել։ Նաև ավելացնում է, որ որոշումներ կայացնելու գործընթացում, պետք է նրանց ներկայությունը հայրենիքում, որի հետևանքների կրողները պետք է լինեն Հայաստանում ապրողները։

«Հաճախ են Սփյուռքում ինձ ասում, որ իրենք հայաստանցիներից շատ են սիրում Հայաստանը։ Միջամտելով և ընդհատելով նշում եմ, որ հայրենիքը միս ու արյուն է, հող, որտեղ պետք է ապրել, զգալ դժվարություններն ու խնդիրները, ապա նոր խոսել հայրենասիրության մասին։ Այսինքն, հայաստանցիներից շատ որևէ մեկը իր երկիրը շատ չի սիրում»,- նշում է։

Խոսելով հաջորդ տարվա ծրագրերի մասին, Սինանյանը ներկայացնում է մի քանի ծրագիր, որոնք պետք է համատեղ տարվեն և, որոնց արդյունքում սպասում են մերձեցման մեծ հնարվորությունների։ «Նախ շատ կարևոր է հայրենադարձությունը խթանող գործիքներ ունենալ, օրենքում համապատասխան ավելացումներ անել և այլն։

Իսկ ամենակարևորն այն է, որ մենք պետք է երկխոսություն իրականացնենք, լսենք մեկս մյուսի խնդիրները, պետության առաջնահերթությունները, որպեսզի բացեր և մութ կետեր չմնան, ինչպես դա եղավ 44-օրյա պատերազմից հետո»,- ավելացնում է գլխավոր հանձնակատարը։

Նա նաև ավելացնում է, որ աշխատանքները բոլոր երկրների հայ համայնքների հետ շարունակվելու են, անկախ համայնքներում տիրող մթնոլորտից։

Back to top button