Գերդաստաններ

Միհրան Տամատյանը` անկախ Կիլիկիայի միակ վարչապետը․ «Գերդաստաններ»

101 տարի առաջ մայիսի 4-ին, հենց Միհրան Տամատյանի վարչապետությամբ Կիլիկիան հռչակվեց անկախ։ Ճիշտ է՝ շատ արագ անգլո-ֆրանսիական հակասությունների արդյունքում նորաստեղծ հանրապետությունը ցրվեց, սակայն այս քաղաքական-հասարարական գործչի անունը մնաց պատմության մեջ։

Հասարակական-քաղաքական գործիչ, գրող, թարգմանիչ Միհրան Տամատյանն, որ տիրապետում էր նաև մի քանի լեզուների, իր ողջ կյանքը նվիրեց թուրքական լծից սեփական ժողովրդի ազատագրման գործին։

Հենց լեզուների իմացությունն է փրկում նրան։ Բուլղարիայում, ապա Ռումինիայում ապաստանած Տամատյանին 1895 թվականին Օսմանյան կառավարությունը պահանջում է արտահանձնել։ Լեզվի իմացությունն օգնում է նրան մտերմանալ անգլիական շոգենավի նավապետի հետ, որը նրան հասցնում է Աթենք։

Ակտիվ քաղաքական գործչի եւ նրա գերդաստանի մասին հետաքրքիր մանրամասները լսեք հաղորդման ընթացքում։

Back to top button