ԿարևորՀասարակություն

Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների վերահսկողության ընթացքում Արմավիրի մարզի Արաքս և Արարատի մարզի Մասիս համայնքներում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզել է, որ քաղաքացիներ Խ.Կարապետյանն ու Գ.Պողոսյանը ձկնաբուծության նպատակով ապօրինի ջրառ են կատարել տարածքում ինքնաշատրվանող և խորքային 2-ական հորերից։

Տեսչական մարմնի տարածքային բաժինների պետերի որոշումներով կասեցվել է առանց համապատասխան թույլտվության 4 հորի շահագործումը:

Իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ներկայացվել են պատճառված վնասների փոխհատուցման պահանջներ։

Back to top button