Մտքի ուժը

Գենետիկ նյութում՝ ինչպես տեքստում․ վրիպակները կարող են ճակատագրական լինել․ «Մտքի ուժը»

Քովիդի շտամն ուսումնասիրում են Հայաստանում՝ հայ գիտնականները։ Ընդ որում արդեն շրջանառվող ու մուտացիայի ենթարկված։ Գենոմի ճարտարագիտության, գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնի ղեկավար Ռոքսաննա Զաքարյանը բացատրում է՝ սեքվենավորումը ԴՆԹ կամ ՌՆԹ հիմքերի հաջորդականության բացահայտման գործընթացն է, որն իրականացվում է հատուկ սեքվենավորման սարքերի միջոցով։

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանում իրականացվող գենոմիկայի դրամաշնորհային ծրագրով ձեռքբերված գերժամանակակից երրորդ սերնդի սեքվենավորման սարքի (Oxford Nanopore MinION) օգնությամբ առաջին անգամ Հայաստանում կորոնավիրուսի սեքվենավորում է կատարվում։

Այստեղ կորոնավիրուսի հաջորդականության նույնականացումն են իրականացնում։ Սարքը հնարավարություն է տալիս ունենալ գենետիկական ամբողջական տեքստը՝ բացահայտելով գենետիկական ինֆորմացիան։

Գիտնականն ասում է, որ Հայաստանում բրիտանական ու դելտա շտամերն են շրջանառվում, բայց աշխարհում, այլ շտամեր նույնպես կան։ Մեր երկրում, այն դեռ չեն հայտնաբերել։ Որևէ մեկը հստակ չգիտի ու եթե իմանա էլ չի ասի՝ արդյո՞ք կորոնավիրուսը բնական եղանակով թե՞ միջամտությամբ առաջացավ։

Հստակ է, որ այն համեմատելի է կենսաբանական զենքի հետ՝ ասում է ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մոլեկուլային մանրէաբանության լաբորատորիայի ղեկավար Հովիկ Փանոսյանը։

«Դելտա»-ն այս պահին արագ տարածվող շտամն է, նոր՝ «նյու» շտամ դեռ չեն գտել, կարող են այն գտնվել ցանկացած պահի՝ հետազոտության ժամանակ։ Ապրիլի սկզբին արդեն պարզ էր, որ բրիտանական շտամ Հայաստանում կա, իսկ օգոստոսին արդեն ՝ «Դելտա» -ն էր պտտվում Հայաստանում, երբ 64 նմուշից մոտ 50-ի մոտ դելտա շտամ կար՝ պատմում է Ռոքսաննա Զաքարյանը։

Հետազոտություն իրականացնելու համար կարևոր է, որ կովիդով վարակված շտամ ունենան՝ ասում է գիտնականը։ Վիրուսի մի տեսակը մյուսից աննշան գենետեիկական տարբերություն ունի։ Հետազոտությունը թույլ է տալիս նույնականցնել ուսումնասիրված տարբերակը այս պահին տարածված այլ տարբերակների հետ։ Պարզվում է՝ գիտական հետազոտությունները հնարավոր է ավելի պարզ բնութագրել, ճիշտ այնպես, ինչպես Ռոքսանա Զախարյանն է ներկայացնում։

«Պատկերացրեք տառերի կույտ է, հնարավորություն կա տառերը դասավորել հերթով կամ՝ խառը։ Տեսքտում հնարավոր է վրիպակներ լինեն, երբ մենք մուտացիաների մասին ենք խոսում, տեքստում դրանք նույն վրիպակներն են։ Կարող են ունենալ ծանր հետևանքներ՝ ուղղագրական սխալներ լինեն, կամ՝ ավելի թեթև , օրինակ նույն տառը մի քանի անգամ սեղմած լինենք։ Նույնը կենսաբանության մեջ է։ Գենետիկական նյութում՝ ԴՆԹ-ում, գրված է չորս տառ, որոնց մեջ վրիպակներ լինելիս, կարող են լուրջ հետևանքների բերել կամ չբերել»։

Կենսաբանական զենք՝ գիտնականներն այսպես են բնորոշում աշխարհը մոտ երկու տարի ավելի արտակարգ դրության մեջ պահող կորոնավիրուսը։ Նաև կանխատեսում են՝ առաջիկա տարիներին այն չի նահանջի։ Առաջարկում ու պահանջում են՝ քովիդի դեմ համալիր պայքարել՝ պատվաստվել, շրջել դիմակով ու պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները։

Back to top button