Հատվող եթեր

Լեզվի կոմիտե. լեզվական հարցերի առաջին հասցեատերը․ «Հատվող եթեր

Յուրաքանչյուր ժողովրդի ինքնության առաջին վկայությունը լեզուն է։ Մայրենի լեզուն է ձևավորում այդ ժողովրդին պատկանող անհատի մտածողությունը, այդ լեզվով է նա խոսում, գրում, ստեղծագործում, հաղորդակցվում:

Մեր մայրենին աշխարհի հնագույն և հարուստ, զարգացած և կատարելագործված լեզուներից մեկն է, որն անցնելով զարգացման բազմադարյա ուղի, ունի անգնահատելի նշանակություն յուրաքանչյուրիս կյանքում։

Հայոց լեզուն բոլոր ժամանակներում մեր ժողովրդի համար ունեցել է և ունի հայապահպան առաքելություն, քանի որ աշխարհով սփռված հայության համար այն հայրենիքի հետ միավորող գլխավոր միջոցն է։

Լեզվական հարցերի առաջին հասցեատերը Հայաստանում Լեզվի կոմիտեն է։ Այն պետական լեզվական քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմինն է, որը ստեղծման օրվանից վերահսկողական գործառույթներ է իրականացնում հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Զրույց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ:

Back to top button