Սփյուռքի ձայնը

Սփյուռքը գործելու համար սպասում է հայրենիքի հրահանգներին․ «Սփյուռքի ձայնը»

Ինչպե՞ս պետք է համագործակցեն Հայաստանն ու Սփյուռքը, իշխանության ո՞ր օղակում են իրենց գործունեությունը պատկերացնում սփյուռքահայերը։

Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը համոզված նշում է, որ նախ պետք է աշխատանքները սկսել հայոց խորհրդարանից, որտեղ սփյուռքահայերը պետք է ներկայություն ունենան։

«Խորհրդարանը պետք է իր դռները բացի որոշ սփյուռքահայերի առջև՝ նրանց վստահելով սփյուռքի խնդիրների բարձրաձայնումն ու միմյանց հետ համագործակցելու գործառույթը»,- համոզված է նա։

Միլանում գործող միության նախագահը, որը մինչ հեղափոխությունը կապեր է ունեցել Սփյուռքի նախարարության հետ, նշում է, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ դեռևս կուռ կապեր չկան։

«Սպասում ենք համագործակցության, արդեն հանդիպումներ եղել են Զարեհ Սինանյանի հետ։ Վստահ եմ, որ Սփյուռքը կազմ ու պատրաստ սպասում է հրահանգների, սակայն դրանք պետք է լինեն համակարգված, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն իմանա իր և մյուսների անելիքը»,- ավելացնում է Պայքար Սվազլյանը։

Back to top button