Մասնագիտություն

Գրող դառնալու համար հարկավոր է ավելին, քան տաղանդը․ «Մասնագիտություն»

Գրելն այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից, բայց եթե Դուք ստեղծագործական անձնավորություն եք և ցանկանում եք ունենալ հետաքրքիր աշխատանք, ապա ընտրեք այն որպես կարիերայի ուղի: Յուրաքանչյուր լավ ստեղծագործություն կարող է փոխել կյանքը, մարդկանց մտածողությունը, կերտել նոր իրականություն, նոր գաղափարներ, իսկ յուրաքանչյուր ստեղծագործության հետևում կանգնած է նա՝ գրողը:

Իրենց սուր մտքի և վառ երևակայության շնորհիվ նրանք գրում են տարբեր ժանրերի գեղարվեստական արժեք ունեցող նյութեր: Իրենց սուր դիտողականության արդյունքում նրանք տեսնում ու նկատում են շատ ավելին, որը հետագայում դառնում է գրական գործի հիմք: Իրենց յուրօրինակ աշխարհընկալման շնորհիվ նրանք մեզ համար աշխարհը բացահայտում են մեկ այլ դիտանկյունից:

Ցույց են տալիս կյանքի լավ և վատ կողմերը, փորձում են լինել միշտ անաչառ, մեզ ստիպում են վերապրել ամենատարբեր էմոցիաներ, արթնացնում մեր մեջ բարի ապրումներ, հույզեր, կրթում են, տալիս օգտակար խորհուրդներ, բազմաթիվ գիտելիքներ, կենսափորձ: Ու չնայած նրանք միմյանցից տարբերվում են ինքնատիպությամբ և ուրույն գրչով, բայց նրանց բոլորին միավորում է գրականության և արվեստի նկատմամբ անհագ սերը: Զրույց դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս Կարինե Խոդիկյանի հետ։

Back to top button