Գերդաստաններ

Հովեն, ջրաղացը եւ Շվեյցարիայից եկած նվեր դաշույնը. «Գերդաստաններ»

Հովեն մեծ ջրաղաց ուներ Արևմտյան  Հայաստանի  Աղձնիք  նահանգի Քաշենք   գյուղում։ Հովեն ջրաղաց ուներ նաեւ Հալեպում։

«Դու Հովենի թո՞ռն իս…»,- 1990-ականներին բանաստեղծ Հովիկ Հովեյանին Հալեպում ասել էր մի ծերունի։ Դեմքով էր ճանաչել, նմանությունը մեծ էր։  

Հովեն լավ   վաճառական  էր, եզներով, ջորիներով աղ էր տանում տարբեր երկրներ, օգնում էր աղքատներին, երիտասարդների համար էլ լավ խորհրդատու էր` պապի մասին իր հիռողություններն էր պատմել ծերունին։

Մեծ Եղեռնը չշրջանցեց նաեւ Հովենի ընտանիքը։ Թուրքական յաթաղանից նախ փրկություն գտան Թիֆլիսում, հետո իջան Լոռի, վերջում հաստատվեցին Թալինում։ Թալինը Հովենին էրգիրն էր հիշեցնում, հայրենիք Քաշենքը։

Հովիկ  Հովեյանի մեջ նախնիների պատմությունն այնքան էր տպավորվել, որ մանկության տարիներին մի թուր էր պահում   ու  բոլորին  ասում, որ այն թուրքի   գլուխը կտրելու համար է…

Նույն պատասխանը տվել էր նաեւ Թալին հասած Շվեյցարիայի հոգեւոր թեմի առաջնորդին։ Ժնեւ հասնելուց հետո սրբազանը վրիժառու տղային նվեր էր ուղարկել։ «Ազգովի» բացեցին փաթեթը, մեջը` դաշույն էր…

Back to top button